Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Զավեշտալի է «Վիկիլիքսի» բամբասանքի հիման վրա մեղադրանք առաջադրելը. Էդուարդ Շարմազանով

am
Zaveshtali e <<Vikilik`si>> bambasank`i himan vra  meghadrank` arhajadrele.  Edoward Sharmazanov_84543

  «Վիկիլիքսի» լուրերի կամ բամբասանքի հիման վրա Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելը լրիվ զավեշտալի է։ Նման բան նույնիսկ Եժովի և Բերիայի մտքով չէր կարող անցնել,-ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելուն։ 

 Հիշեցնենք,  որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա:

 

 Խաչատրյանը նշել է, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով՝ ծանր հանցանք: Հոդվածով, ըստ նրա, մինչև 6 տարի ազատազրկում է սպառնում: Այս դեպքում խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին է:

 

 ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նա ասել է թե  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրապարակային հայտնած կարծիքը, այն էլ դատարանի որոշումից առաջ, հակաժողովրդավարական քայլ է եւ միջամտություն ու ճնշում` դատարանի վրա:

 

 Հիշեցնենք, ՀՔԾ պետը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասե էր, որ իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցը` խափանման միջոցը փոխելու մասին, վաղը վերաքննիչ դատարանը կմերժի:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ