Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Զգույշ եղեք. Թրամփը դիմել է Իրանին

am en ru
Zgowysh eghek`. T`ramp`e dimel e Iranin_80371

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կտուժի», եթե այն շարունակի սպառնալ ԱՄՆ-ին: Այս մասին նա գրել է իր թվիթթերյան միկրոբլոգում:

«Իրանի նախագահ Ռուհանիին. Այլևս երբեք չսպառնաք ԱՄՆ-ին, կամ էլ դուք կտուժեք  այնպիսի հետեւանքներից, ինչպիսին դուք չեք տեսել ձեր ամբողջ պատմության մեջ: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը կհանդուրժի դաժանության եւ մահվան մասին ձեր խելագար խոսքերը: Զգույշ եղեք» ,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Ռուհանին հայտարարել էր, որ Իրանի հետ հնարավոր ռազմական բախումը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ