Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի Հայաստանի նախորդ նախագահների հետ. Վլադիմիր Կազիմիրով

am
Zhamanakn e, or Nikol P`ashinyane handipi Hayastani nakhord nakhagahneri het. Vladimir Kazimirov_85359

Վերջին շրջանում Հայաստանում կատարվող իրադարձությունները և ուժային կենտրոնների միջև հարաբերությունների սրումն ազդում է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում Երևանի ազդեցության վրա։ Այս մասին Независимая газета-ում հրապարակած իր հոդվածում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական կողմի նախկին համանախագահ, 1992-1996 թվականներին Արցախյան կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը:

Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, համապատասխանում է այդ հակամարտության եռակողմ կոնֆիգուրացիային, առավել ևս որ 1990-ականների կեսին բանակցությունները տարվել են բոլոր երեք կողմերի միջև՝ Ղարաբաղի մասնակցությամբ: «Ղարաբաղի հարցով 1994 և 1995 թվականների երկու համաձայնագրերը նույնպես ստորագրվել են հակամարտության բոլոր երեք կողմերի կողմից»,- հիշեցնում է քաղաքական գործիչը:

Ըստ Կազիմիրովի, սակայն, ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը, առաջացած տարաձայնությունները դժվար թե  դրականորեն ազդեն Բաքվի հետ բանակցություններում ՀՀ-ի դիրքերի վրա. պատահական չէ, որ Բաքվից արդեն մեղադրում են Հայաստանին հանդիպումների և բանակցությունների տապալման մեջ:

«Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում է երկրում բոլոր առանցքային ուժերի ջանքերի միացում: Անհարմար է դրսից ինչ-որ բան առաջարկել, առավել ևս՝ նման միամիտ բան, բայց չի՞ հասունացել արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հանդիպման անհրաժեշտությունը՝ թեկուզ հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում մշակելու նպատակով:

Վստահ եմ, որ նրանցից ոչ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայի լեզվով, այլ ոչ անցյալի, և մտածեն ԼՂ ճակատագրի մասին, այլ ոչ թե իրենց դիրքերի»,- գրում է Կազիմիրովը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ