Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ

am en ru
Zhame 14:00-i drowt`yamb Erewani avaganow entrowt`yownnerin masnakts`el e 201.268 hazar mard_101553

Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը  մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 201 268  հազար  քաղաքացի կամ ընդհանուր թվի 23,72  տոկոսը: Այս մասին ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը:

Նշենք, որ Դավթաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 8,507 քաղաքացի կամ 25,98  տոկոսը, Աջափնյակ վարչական շրջանում՝ 20,968  կամ 24,61 տոկոսը, Ավանում՝ 10,697  քաղաքացի կամ 26,75 տոկոսը, , Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 20,858 կամ 22,17 տոկոսը, Կենտրոնում՝ 20,743  կամ  21,50տոկոսը, Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 2077 ընտրող կամ 25,02  տոկոսը,   Արաբկիր վարչական շրջանում՝ 22,396 կամ 22,87 տոկոսը: Նոր Նորք վարչական շրջանում 25,024  կամ 24,75 տոկոսը, Նորք Մարաշում՝ 2,740 կամ 25,21  տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝  25,465 կամ 23,40  տոկոսը,   Շենգավիթում՝ 27,979  կամ 24,58  տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 13,814  կամ 23,42 տոկոսը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ