Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Զինված ուժերի արդիականացումն անհրաժեշտություն է. Փոխնախարար

am
Zinvats owzheri ardiakanats`owmn anhrazheshtowt`yown e. P`okhnakharar_38451

Այս տարվա հունվարի 4-ին  ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ամփոփվեց զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը, իսկ այսօր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել է, որ զինված ուժերի արդիականացումն անհրաժեշտություն է:

«Աշխարհի բոլոր երկրների զինված ուժերն էլ ժամանակ առ ժամանակ արդիականացման խնդիր են դնում իրենց առջև: Դա պայմանավորված է և՛ զենքի շուկայում փոփոխություններով, և՛ մարտական պատրաստվածության նոր հմտությունների ձեռք բերմամբ, ինչպես նաև մի շարք այլ հրամայականներով։ Արդիականացման լուրջ աշխատանքներ են իրականացվել ծրագրի մշակման համար, առաջիկայում ծրագիրը կունենա իր ընթացքը։ Փորձելու ենք այնպես անել, որ հունվար ամսվա ընթացքում ծրագիրը հաստատվի և դառնա պետության բոլոր գերատեսչությունների համար առաջնորդող փաստաթուղթ: Արդիականացման հիմնական խնդիրը դրվում է առաջիկա տարիների համար, որպեսզի ՀՀ զինված ուժերը կարողանան շատ ավելի մեծ և հավակնոտ խնդիրներ լուծել», - ասել է Արտակ Զաքարյանը:

 

Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը: Ծրագրով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ