Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ. Տիգրան Բալայան

am en
Zohrab Mnats`akanyane khandipi MAK-i glkhavor k`artowghari het. Tigran Balayan_78095

Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությած ՀՀ պատվիրակությունը Նյու Յորք է մեկնել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը: Այն ներկայացնում է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը եւ Հայաստանի փորձը կայուն զարգացման նպատակների ուղղությամբ: Այս զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար` ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը»,-նշել է Բալայանը:

Վերջինս ասել է, որ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նաեւ մի շարք այլ հանդիպումներ կունենա:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ