Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Ադրբեջանական սադրանք Իրանի դեմ

adrbejanakan-sadranq-irani-dem

Նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտել Իրանի իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Նույն օրն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Գյանջա քաղաքում «վնասերզերծել են երկու ահաբեկիչների»:

Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ հատուկ ծառայություններն օպերատիվ տվյալներ իրականացնելիս հետապնդել են ավտոմեքենայի, որում գտնվել են Ֆամիլ Ալեքպերովը եւ Ռուստամ Ռզաեւը, որոնք չեն ենթարկվել ՊԱԾ աշխատակիցների պահանջին, նրանց ուղղությամբ կրակ են բացել:

Պատասխան գործողությունների արդյունքում Ալեքպերովը եւ Ռզաեւը սպանվել են: Նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, F-1 նռնակ եւ երկու էլեկտրական հրապատիճ: Թվում է՝ տեղի ունեցածը Ադրբեջանի նման երկրի համար շարքային իրադարձություն է:

Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ամռան ամիսներին Գյանջայում իրավիճակը չափազանց լարված էր, տեղի էին ունենում բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք իշխանությունների կողմից ճնշվում էին հատուկ գործողություններով, իրականացվում էին ձերբակալություններ: Բայց նոյեմբերի 5-ի դեպքի առթիվ մամուլում տեղ է գտել այսպիսի մեկնաբանություն.

«Ինչպիսի՞ն պետք է լինի Ադրբեջանի վերաբերմունք Իրանի իսլամական հանրապետության հանդեպ, եթե իրանական իշխանությունները մեր երկրի տարածքում բացահայտ հրահրում են ահաբեկչական պատերազմ»:https://minval.az/news/123837677

Գյանջայում տեղի ունեցածի թարմ հետքերով նման բացահայտ մեղադրանք հնչեցնել հարեւան երկրի դեմ՝ միայն մի բան է նշանակում. Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են տեղեկատվական ֆոն ստեղծել, որ Իրանը, ինչպես այդ մասին հայտարարում են ամերիկյան իշխանությունները, տարածաշրջանում ահաբելչության հիմնական հովանավորն ու ֆինանսավորողն է: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Գյաջայում՝ ոչ ոք չգիտի:

Բացառված չէ, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները պարզապես սառնասրտորեն գնդակահարել են երկու քաղաքացու, որպեսզի նրանց ներկայացնեն որպես իսլամական ահաբեկիչների: Իսկ մամուլը հրահանգավորել է միջադեպը մեկնաբանել այն դիտանկյունից, թե այդ ամենը կազմակերպվել եւ հովանավորվել է ԻԻՀ հատուկ ծառայությունների կողմից:

Ստացվում է, որ Ադրբեջանը ,,փաստական հիմք,, է ստեղծում, որպեսզի ԱՄՆ իշխանություններն Իրանին մեղադրանք ներկայացնելու հարմար առիթ ունենան: Վստահաբար կարելի է պնդել, որ Գյանջայի միջադեպն արտոնված էր Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից: Ավելի վաղ նույն ձեւով տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ձերբակալել է լրտեսության մեջ կասկածվող՝ Իրանի քաղաքացու:

Նման պատահականություններ չեն լինում եւ կարելի է ասել, որ Ադրբեջանը գոնե տեղեկատվա-քարոզչական մակարդակում արդեն իսկ միացել է հակաիրանական գործողություններին: Կարելի է սպասել, որ մոտ ժամանակներս Ադրբեջանում վերստին կշրջանառվի ,,հարավային ադրբեջանցիների իրավունքների,, թեման: Կարվեն հակաիրանական հայտարարություններ: Նման դեպքերում իրանական կողմը չափազանց կոշտ է արձագանքում: Ի՞նչ զարգացումներ կհետեւեն Իրանի դեմ ադրբեջանական սադրանքին:

Տպավորություն է, որ Բաքվում լիովին պատրաստ են նման ,,մանր,, ծառայություններ մատուցել հակաիրանական ուժերին: Իսկ ի՞նչ են ակնկալում դրա դիմաց՝ մնում է ենթադրել: Ամերիկյան կողմը պատժամիջոցներ չի սահմանում այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ադրբեջանական գազը Թուրքիայով Եվրոպա հասցնելու նախագծում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ