Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Ալիևը հույս ունի, որ արցախյան հարցում իր նպատակները կիրականանան ՀՀ նոր կառավարության օրոք

aliee-houys-ouni--or-arcaxyan-harcoum-ir-npataknere-kirakanan-hh-nor-karavaroutyan-oroq

«Ես բազմիցս ասել եմ, այսօր եւս ցանկանում եմ ասել, թաքցնելու կարիք չկա, մենք շարունակելու ենք մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանային բոլոր նախագծերից: Օգտագործելով բոլոր միջոցները՝ վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Աղդամում ունեցած իր ելույթում:

Միեւնույն ժամանակ, Ալիեւը հույս է հայտնել, որ արցախյան հարցում իր նպատակները կիրականան՝ Հայաստանի նոր կառավարության կողմից վարվող քաղաքականության արդյունքում:

Այդ առնչությամբ նա ասել էՀայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախկին ռեժիմի սխալները, բանակցությունների միջոցով մոտ ժամանակներս պետք է գրավյալ տարածքներից դուրս բերի օկուպացիոն ուժերը, թույլ տա Ադրբեջանի քաղաքացիներին վերադառնալ իրենց հարազատ, պատմական հողերը: Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան ավելի լավ կլինի նրանց համար, տարածաշրջանի համար»:

Ալիևը նաև շեշտել է, թե վճռական են տրամադրված և մտադիր չենք համակերպվել ներկայիս իրավիճակի հետՄիջազգային իրավունքի նորմերը լիովին ամրապնդում են մեր դիրքորոշումը, պատմական արդարությունը մեր կողմն է... Երկու տարի առաջ մենք ցույց տվեցինք, որ կարող ենք ազատագրել մեր հողերը եւ արեցինք դա ռազմական ճանապարհով: Այս տարի հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ հաջող գործողության արդյունքում ավելի քան տասը հազար հեկտար տարածք վերցրել ենք մեր վերահսկողության ներքո, ներառյալ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները: Այսօր մենք լիովին վերահսկում ենք ռազմավարական հաղորդակցությունը, ճանապարհները, այդ թվում Հայաստանի ճանապարհները, որոնք Լեռնային Ղարաբաղ են տանում»,- ասել է Ալիեւը եւ հավելել, որ «այս ամենը ցույց է տալիս, որ ունենք ե՛ւ կամք, ե՛ւ ուժ»:

Հիշեցնենք, Արցախյան հարցի վերաբերյալ նախօրեին խոսել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում:

Նա մեկնաբանել է հարցի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը. «Լեռնային Ղարաբաղի եւ այլ հակամարտությունները լուծման են սպասում: Թուրքիան այդ խնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, ում խոսքերը մեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ