Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

«Արտավազդ և Կլեոպատրա»-ն Բուլղարիայում

am
artavazd-e-kleopatra-n-boulxariayoum

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հոկտեմբերի 26-ին Սոֆիայի Հայոց տանը կազմակերպվեց գրող, թատերագիր Հովհաննես Ներզեթյանի «Արտավազդ և Կլեոպատրա» պատմական պիեսի շնորհանդեսը՝ հատուկ այդ նպատակով Բուլղարիա ժամանած հեղինակի մասնակցությամբ: ՀՀ ԱԳՆ լրատվութան և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել էր Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆիայի մասնաճյուղի հետ համագործակցությամբ:

Շնորհանդեսին մասնակցեցին հայ և բուլղարական արվեստի և գրականության գործիչներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Դեսպանը կարևորեց գրքի նշանակությունը Հայաստանի հարուստ պատմական անցյալի նշանավոր էջերն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու գործում: Նա նշեց, որ ուսումնասիրվում է Բուլղարիայի շահագրգիռ կազմակերպությունների և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչների հետ պիեսը բուլղարերեն թարգմանելու, ինչպես նաև՝ Պլովդիվի հայկական ինքնագործ թատերախմբի կողմից այն բեմադրելու ուղղությամբ: Քննարկել է նաև գրքի էկրանավորման հնարավորության հարցը:

Հովհաննես Ներզեթյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունն ու այն հիմնարար համամարդկային գաղափարները, որոնք ստեղծագործության միջոցով նա փորձել է հասցնել ընթերցողին: Հանդիպման ավարտին հեղինակը պատասխանեց ներկաների հարցերին:

Հոկտեմբերի 28-ին դեսպանության աջակցությամբ Հովհաննես Ներզեթյանի գիրքը ներկայացվեց նաև Պլովդիվի հայ հասարակությանը: Հեղինակը հանդիպումներ ունեցավ գրականության և արվեստի հայ ներկայացուցիչների հետ։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ