Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Այսօր վաստակաշատ հայագետ Ստեփանոս Մալխասյանցի ծննդյան օրն է

ru am
aysor-vastakasat-hayaget-stepanos-malxasyanci-cnndyan-orn-e

Ակադեմիկոս Ստեփանոս Մալխասյանցը ծնվել է 1857 թ-ի նոյեմբերի 7-ին Ռուսական կայսրության Ախլցխա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Կարապետյան ծխական դպրոցում։ Արդեն 1875-78 թթ-ին Մալխասյանցը հաճախել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1878թ-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետ, որտեղ աշակերտել է ականավոր գործիչներ Քերովբե Պատկանյանին, Նիկողայոս Մառին, Ադոնցին, Օրբելուն և այլոց։ Որոշ ժամանակ անց՝ 1889թ-ին, նա ավարտում է նաև նույն ֆակուլտետի հայ-սանսկրիտ և հայ-վրացական բաժինները և ստանում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Այս տարիները շատ բեղուն են եղել Մալխասյանցի թե՛ անձնական, թե՛ մասնագիտական և թե՛ քաղաքական կյանքում։ Շուտով նա աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, դասավանդում է հայոց լեզու։ Այս տարիներին նա ամուսնանում է Սաթենիկ Բենկլյանի հետ։ Անդամագրվում է նաև Ժողովրդական կուսակցությանը, որին շուտով միանում են մի շարք այլ կուսակցություններ և անվանվել Ռամկավար Ազատական կուսակցություն՝ դառնալով վերջինիս կարկառուն դեմքերից մեկը։

1910-1914 թթ.-ին Մալխասյանցն աշխատում էր Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցում որպես տեսուչ, արդեն 1914-1915 թթ-ին աշխատանքի է հրավիրվում Գևորգյան ճեմարան, սակայն շուտով ճեմարանը փակվում է, իսկ Ստեփանոս Մալխասյանցը վերադառնում է Թիֆլիս և աշխատանքի անցնում Գայանյան վարժարանում։ 1919թ-ին նա արդեն Հայաստանում էր, պաշտոնավարում էր Ալեքսանդրապոլի նորաբաց առաջին համալսարանում։

Շատերը չգիտեն, սակայն հենց նրա՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում հնչեցրած խոսքն է հիմք հանդիսացել եռագույնի գույների ընտրության հարցում։ Նա եղել է առաջինը, ում 1920թ-ի փետրվարի 1-ին շնորհվել է հնարավորություն դասախոսություն կարդալ Երևանի պետական համալսարանում։

Մալխասյանցն իր գործի իսկական վարպետն էր և պատահական չէ, որ 1940 թ-ին նրան շնորհվել է գիտությունների դոկտորի պատվավոր գիտական աստիճան առանց դեսերտացիա պաշտպանելու, իսկ 3 տարի անց նա ընտրվել է Հայկական Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ։ Նա եղել է նաև Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի հոգևոր խորհրդի անդամ։

Դասավանդման տարիներին Մալխասյանցը աշխատակցել է նաև «Մշակ» թերթին, եղել է Արծրունու մտերիմներից և ժամանակի սերունդներին ազատության, ռամկավարության ու հավասարության գաղափարներ է փոխանցել։ Մալխասյանցի առաջին գիտական ուսումնասիրությունը եղավ 1885թ-ին, երբ Սանկտ Պետերբուրգում լույս տեսավ Ասողիկի «Տիեզերական պատմությունը»։ Նրա բանասիրական հիշատակություններն առկա են «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի պատմության», «Սեբեոսի պատմությունը և Մովսես Խորենացի», «Փավստոս Բուզանդ Պատմություն Հայոց» և այլ գործերում։

Մալխասյանցը ակտիվ կերպով զբաղվում էր արևելահայերենի ու արևմտահայերենի զարգացման հարցերով, ուղղագրական բազմաթիվ խնդիրներով։ Երկար տարիների ուսումնասիրության արդյունքը եղավ քառահատոր «Հայերենի բացատրական բառարանը», որը 1946թ-ին արժանացավ պետական մրցանակի։

Մալխասյանցը դեռ շատ ուսումնասիրություններ կարող էր կատարել, սակայն 1947 թ-ի հուլիսի 21-ին կնքեց իր մահկանցուն։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ