Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Բրիջիթ Մակրոնին հիացրել է «Սասունցի Դավիթ» որմնաքանդակն ու Խանջյանի մոնումենտալ որմնանկարները

brijit-makronin-hiacrel-e-sasounci-davit-ormnaqandakn-ou-xanjyani-monoumental-ormnankarnere

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պետությունների ղեկավարների տիկնայք, այդ թվում՝ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, հոկտեմբերի 12-ին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել էին Գաֆեսճյան արվեստի կենտրոն:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գլխավոր գրասենյակի կառավարիչ Ինգա Ասելեսյանը պատմեց, որ տիկին Մակրոնը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրերի տիկնայք պարզապես հիացած էին արվեստի կենտրոնով և այնտեղ ներկայացված ցուցանմուշներով:

«Բրիջիթ Մակրոնը տպավորված էր մեզ մոտ ցուցադրված արտասահմանյան արվեստագետների աշխատանքներով , որոնց մեծ մասին նա ճանաչում էր: Տիկին Մակրոնին հատկապես հետաքրքրեց Խանջյան սրահում գտնվող հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը և Սասունցի դավիթ սրահում ներկայացված անվանի հայ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը»,- պատմեզ մեր զրուցակիցը:

Ինգա Ասելեսյանի խոսքով՝ հյուրերն այցելել են նաև Սվարովսկու ցուցադրության դահլիճ, լուսանկարվել ու սելֆիներ արել: Իսկ Բրիջիթ Մակրոնն իր տպավորություններով կիսվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հուշամատյանում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ