Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Չի բացառվում, որ Ադրբեջանը խեղաթյուրած լինի Բելգիայի ԱԳՆ-ի հայտարարությունը. Դավիթ Բաբայան

am
ci-bacarvoum--or-adrbejane-xexatyourac-lini-belgiayi-agn-i-haytararoutyoune-davit-babayan

Խնդիրը մեր կողմից ճիշտ և սխալ քարոզչության, դիվանագիտության մեջ չէ, կան իրավական և քաղաքական շահեր, որոնցով էլ պայմանավորված են նման հայտարարությունները:

Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանական մամուլում հայտնված Բելգիայի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությանը:

Հիշեցնենք, երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Բելգիան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը համարելով Ադրբեջանի անբաժանելի մաս:

Դավիթ Բաբայանի տեղեկացմամբ՝ Ադրբեջանը հստակ աշխատանք է տանում Բելգիայում և դա միանշանակ է. «Բելգիան կանգնած է շատ բարդ իրավիճակի առջև, դուք գիտեք, որ միջազգային հանրության ջանքերով մի կերպ պահում են այդ պետությունը, որպեսզի գոնե 2 մասի չբաժանվի: Քանի դեռ կարգավորված չէ այս խնդիրը, Ադրբեջանը օգտվելու է այդ հանգամանքից»:

ԱՀ նախագահի խոսնակը չբացառեց նաև, որ ադրբեջանական կողմն իր ոճի համաձայն խեղաթյուրած լինի փաստերը, և Բելգիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ներկայացրած լինի ոչ ճիշտ շեշտադրումներով և բառերով:

«Վերոնշյալից բացի, մենք պետք է հաշվի առնենք նաև, որ դե ֆակտո դինամիկ զարգացող կապեր ունենք Բելգիայի հետ: Չի բացառվում, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրած ինֆորմացիա է ներկայացրել: Հնարավոր է, Բելգիան ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդ խոսքերի տակ իրենք մտցրել են Արցախի անունն ու սխալ ներկայացրել փաստերը»:

Դավիթ Բաբայնը, միաժամանակ, նկատեց. «Այս բոլոր հանգամանքները գիտակցելով՝ մենք նման լուրերը պետք է մի քիչ հանգիստ ընդունենք»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ