Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

«Գազպրոմի» և ՌԴ էներգետիկայի նախարարության հետ բանակցությունները միտված են գազի գնի նվազեցմանը. նախարարի պաշտոնակատար

am
gazpromi-e-rd-energetikayi-naxararoutyan-het-banakcoutyounnere-mitvac-en-gazi-gni-nvazecmane-naxarari-pastonakatar

Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով Հայաստանը բանակցում է «Գազպրոմ»-ի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Ըստ Բաղրամյանի՝ բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման, և՛ ներքին կառուցվածքի հետ կապված : Նախարարի պաշտոնակատարը հավելյալ մանրամասներ չհաղորդեց: Նա պատճառաբանեց, որ բանակցություններին չվնասելու, դրանց ընթացքի վրա ազդեցություն չունենալու տեսանկյունցի դեռևս որևէ բան ասել չի կարող, սակայն բանակցությունների ավարտից հետո հանդես կգա հայտարարությամբ:

« Բանակցությունները միտված են գազի գնի նվազեցմանը, մենք փորձում ենք բանակցություններն արդյունանվետ անցկացնել»,- ընդգծեց Բաղրամյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ