Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Գյուղատնտեսության ոլորտում գործ կա, գործ անող չկա. քննարկում

am
gyouxatntesoutyan-olortoum-gorc-ka--gorc-anox-cka-qnnarkoum

Ինովացիոն գյուղատնտեսություն, թե՞՝ վերադարձ դեպի կոլխոզ ... Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցեր: Որտեղի՞ց սկսել ու ո՞րն է հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհը: Գյուղատնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող մասնագետները ներկայացրել են լուծման իրենց տարբերակները եւ պատմել աշխարհի փորձի մասին:

Այս տարի թվում է եղանակը այնքան էլ քմահաճ չէր , բերքատվությունն էլ նախորդ տարվա համեմատ բավականին բարձր էր, սակայն շուկայում մրգերի ու բանջարեղենի որոշ տեսակների գինը այդպես էլ չիջավ: Ինչո՞ւ: Ոլորտի ներկայացուցիչները համակարծիք են , քանի որ բացակայում է ագրարային հստակ քաղաքականությունը:

«Գյուղոլորտի խնդիրները լուծելու համար կոմպլեքս լուծումներ են անհրաժեշտ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հաջողված մանր փորձեր կան, որ փազլային վիճակում են: Պետք է այդ փազլը հավաքել, ստեղծել մի ընդհանուր աշխատող մեխանիզմ»,- նշում է գործարար Հարություն Մնացականյանը:

Գյուղատնտեսությունը Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող ճյուղ է: Մեր երկրում այնքան ջրային, հողային ռեսուրսներ ու այնպիսի բնակլիմայական պայմաններ կան, որ ափսոս է, որ չի օգտագործվում: Այսօր Հայաստանում նոր իրողություն է, պետք է մոռանանք, թե ի՞նչ է արվել նախկինում ու սկսել նոր էջից՝ նոր մոտեցումներով, նոր լուծումներով՝ նշում են մասնագետները: Բարեփոխումները անհրաժեշտ է սկսել կադրերի կրթությունից: Գյուղոլորտում գործ շատ կա, գործ անող չկա:

«Մեր գյուղոլորտի խնդիրները սկսվում են նրանից, որ մենք մասնագետներ չունենք: Հասարակ բաներ կան, որ մեր մասնագետները չգիտեն: Այդ իսկ պատճառով էլ հաճախ արտերկրից ենք մասնագետներ հրավիրում: Ի դեպ, այն երկրներում էլ, որտեղ լինում ենք, միշտ չէ, որ բազմակողմանի զարգացած մարդիկ են ֆերմերային տնտեսություններ կառավարում: Երբեմն տեսնում ես բացարձակ անգրագետ մարդ է աշխատացնում ֆերման, բայց նա ինստրուկցիա ունի եւ ըստ դրա է շարժվում: Կառավարման խնդիր կա, բիզնես մոտեցում է պետք»,- ընդգծում է Արտադրության եւ արտահանման ասոցիացիայի ղեկավար Մկրտիչ Ազնաուրյանը:

«Հայաստանի գյուղոլորտի խնդիրները սկսվում են նրանից, որ մենք չունենք մասնագետներ, Ագրարային համալսարանը մասնագետներ չի տալիս եւ դա փաստ է: Մեծ խնդիր է նաեւ մեր գյուղացիների անտեղյակությունը: Նրանք չգիտեն, ինչ՞ի համար են իրենց հողերը մշակում: Այգիներ ունեն, մշակելու ձեւը չգիտեն, չգիտեն՝ ի՞նչ ծառատեսակներ տնկեն, ինչպե՞ս պահեն այգիները: Նախկինում գյուղաջակցության մարզային կենտրոններ կային, որ խորհրդատվություն էին տալիս գյուղացուն, թե ինչո՞վ եւ ինչպե՞ս զբաղվեն, որ եկամուտ ստանան: Դա այսօր բացարձակ չի գործում»,- ավելացնում է ԷՅ ԹԻ ՓԻ ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

Գյուղոլորտում բարեփոխումների հաջորդ քայլը, ըստ մասնագետների, համաշխարհային շուկայի ուսումնասիրությունը պետք է լինի: Հայաստանում կարող են աճեցվել թանկարժեք մշակաբույսեր, որ մեծ պահանջարկ ունեն համաշխարհային շուկայում,բայց դրա մասին քչերը գիտեն: Մեր գյուղացիների արտադրած միրգ- բանջարեղենը հաճախ գերաարտադրություն է ունենում, իրացնելը խնդիր է դառնում:

«Մեր գյուղերում պահպանողական գյուղատնտեսությունն է զարգացել: Եթե պապը կաղամբ է ցանել, ծոռն էլ պետք է կաղամբ ցանի: Չի հետաքրքրվի, թե բացի դրանից ինչո՞վ կարող է ինքը զբաղվել, դա արդեն կրթության պակաս է: Իմ պատկերացմամբ նախարարությունը պետք է զբաղվի գյուղացիների մոտիվացիան բարձրացնելով, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ, ոչ թե գնան արտերկրում աշխատելու: Վերաբերմունք է պետք փոխել, մտածելակերպ է պետք փոխել»,- նշում է նախաձեռնության անդամ, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը:

Գործարար Հարություն Մնացականյանը համաձայն է, Հայաստանի գյուղատնտեսությունում բացակայում են ինովացիոն գյուղատնտեսական մոտեցումները: Այնինչ, աշխարհում լայն թափ է ստացել այնպիսի մշակաբույսերի մշակումը, որոնք Հայաստանում շատ լավ աճում են: Սեփական փորձից է օրինակ բերում: Այս տարի 12 միլիոն եվրո արժողությամբ սիսիեռ աճեցնելու առաջարկ են ունեցել: Բացի այն, որ սիսեռ ցանելը եկամտաբեր է կլինի, նաեւ հողը կփրկվի դեգրադացումից:

«Անընդհատ նույն կուլտուրան ցանելով, մեր հողերը դեգրադացվում են: Պետք է փոխել հատիկաընդեղենային արտադրությունը: Մենք, օրինակ, 46 տիպի էկզոտիկ մրգեր ենք աճեցնում: Օրինակ, թաիլանդական դեղին, անանասի համով ձմերուկ էինք աճեցրել, որը բավականին բարձր արժեք ուներ: Հայաստանում աճում է ֆենխել, պրոսոսոխ, որի մասին շատերը գաղափար չունեն, այն չի աճեցվում եւ չի կիրառվում սննդակարգում: Շուկան անընդհատ փոփոխվում է եւ նման ինովացիոն մոտեցումները անհրաժեշտ են: Պետությունը պետք է կոմպլեքս միջոցներ ձեռնարկի, տարբեր մեթոդներով ցույց տա այդ բույսերի օգտակարությունը եւ խթանի բարձրարժեք կուլտուրաների մշակումը: Վերջին տարիներին, օրինակ, զարգացել է ծնեբեկի մշակումը, որի ամբողջ քանակը արտահանվում է արտերեկիր: Ես համոզված եմ, որ մյուս տեսակների հետ էլ է այդպես լինելու, եթե համակարգված մոտեցում լինի»,- ընդգծում է նա:

Որպեսզի իմանանք, որտեղ ի՞նչ ցանենք անհրաժեշտ է հողային ռեսուրսների ռելիեֆի աշխարհագրական զոնավորում կատարել՝ ասում են մասնագետները: Այսպես միայն կարելի է ստեղծել ճշգրիտ աշխատող մեխանիզմ, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր գործը: «Աբրիկոն» ընկերության տնօրոն Կարեն Խաչիկյանը ֆրանսիայի օրինակն է բերում:

« Ֆրանսիայում, օրինակ, բոլոր հողատարածքները մանրազնին հետազոտված են, որտեղ ի՞նչ կաճի, որ հողակտորն ինչ՞ի համար է հարմար, այդպիսով բացառվում է գերարտադրություն եւ թերարտադրություն ունենալու հարցը: Հողակտորում, որը, ասենք, նախատեսված է խաղող աճեցնելու համար, ոչ ոք պոպոք չի աճեցնում եւ հակառակը: Հողատարածքներ կան, օրինակ, որտեղ միայն մանանեխ են աճեցնում: Մարդիկ կոնկրետ շրջաններում կոնկրետ բույսեր աճեցնելով՝ այնքան են մասնագիտանում դրա մեջ, որ գիտեն բոլոր մանրուքները: Օրինակ, խաղող աճեցնողը, գուցե եւ այնքան էլ լավ չգիտի ի՞նչ տեխնիկա, ի՞նչ թունաքիմիկատներ է անհրաժեշտ մանանեխ աճեցնելու համար, բայց ամենայն մանրամասնությամբ գիտի խաղողի աճեցման տեխնոլոգիան: Արդյունքում ստացվում է ժամացույցի պես աշխատող տնտեսություն, որտեղ բոլոր հողերն օգտագործվում են»,- պատմում է նա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ