Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է Էրիկ Գրիգորյանի հետ

am
hamasxarhayin-banki-patvirakoutyoune-handipel-e-erik-grigoryani-het

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ բանկի ավագ տնտեսագետ Եվգենի Նայդովի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությանտեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին՝ Բանկի աջակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին։

Եվգենի Նայդովի խնդրանքով Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական մոնիթորինգի իրականացման, թույլտվությունների ու լիցենզիաների տրման համակարգերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ներդրվող նոր մեխանիզմները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել ոլորտում բնապահպանական նորմերի պահպանման, շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմման ուղղությամբ կատարվող օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններին։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ