Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը չի տրվի հայկական կողմի ներկայացուցչին.Նազարբաև

am
hapk-glxavor-qartouxari-mandate-ci-trvi-haykakan-koxmi-nerkayacoucci

ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քիչ առաջ հայտարարեց, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին:

Այդ համատեքստում Նազարբաևը նշեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ:

«Մնացել է պաշտոնավարման մեկ տարի, և ՀՀ նոր ներկայացուցիչը չի հասցնի արդյունավետ զբաղվել իր գործով»,-ասաց Նազարբաևը՝ նշելով, որ այբբենական հերթականությամբ հաջորդը Բելառուսի հերթն է, հետևաբար ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի պատվիրակը:

Նազարբաևի խոսքով՝ դեկտեմբերի սկզբին կլինի նոր քննարկում, որի ժամանակ էլ կընտրվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ