Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Հայաստանում բնակարանի կարիք ունեն զոհ­­ված, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծա­ռա­յող­նե­րի 1492 ընտանիք

am es
hayastanoum-bnakarani-kariq-ounenzohvac--arajin--erkrord-e-errord-kargi-hasmandam-zincarayoxneri1492-entaniq

Արցախի բյուջեով 2018 թվականի համար 219 միլիոն դրամ է հատկացվել զոհված ազատամարտիկների՝ Ստեփանակերտում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու՝ նոր բնակարան գնելու կամ հինը նորոգելու համար։ Այս մասին Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնել են «Արցախպրեսին»։

«Ծրագրի շրջանակներում դրամական փոխհատուցում է տրամադրվել շուրջ 38 ընտանիքների՝ սեփական ուժերով բնակարանային պայմանները բարելավելու համար: Աղբյուրի հաղորդմամբ՝ դրանցից 15 ընտանիքների բնակարանները վերանորոգվել են շինկազմակերպությունների միջամտությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Տարեսկզբից մինչև հիմա հատկացված գումարից ընտանիքներին տրամադրվել է 210 միլիոն դրամը։ Մնացած գումարի տրամադրումը կիրականացվի մինչև տարեվերջ և 2019 թվականին։

SHANTNEWS.am-ն այսօր տեղեկացրել է, որ Հայաստանի այս տարվա պետբյուջեով 500 միլիոն դրամ է նախատեսված երկրորդ ու երրորդ կարգի զինվորական հաշմանդամներին նոր բնակարաններ կամ դրանց գնման նպատակով վկայագրեր տալու համար։

Այդ գումարը հատկացվելու է 62 ընտանիքի։ Հայաստանում հաշվառված է բնակարանի կարիք ունեցող զոհ­­ված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծա­ռա­յող­նե­րի 1492 ընտանիք։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ