Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Հայկական խոհանոց. Արցախյան տապակա

am es ru en
haykakan-xohanoc-arcaxyan-tapaka

Արցախյան տապական տոնական սեղանի շատ համեղ և յուրօրինակ ճաշատեսակ է, որը նաև սննդարար է: Այս ճաշատեսակն ավանդաբար ուտում են ամռանն ու աշնանը:

Բաղադրիչներ

գառան միս – 300 գ,
լոլիկ – 1 հատ,
սմբուկ – 1 հատ,
կարտոֆիլ – 1 հատ,
սոխ – 1 գլուխ,
պղպեղ – 1 հատ,
չոր ռեհան, աղ,

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը օղակ-օղակ կտրատել: Սմբուկը երկար շերտերի բաժանել: Պղպեղի սերմատուփը հեռացնել, խոշոր կտրատել պտղամիսը: Տապակել նախ կարտոֆիլը, ապա սմբուկն ու պղպեղը: Շուռ տալ բանջարեղենը, աղ ցանել: Տապակված բանջարեղենը հանել, դասավորել ափսեի մեջ: Հետո տապակել միսը: Մինչ միսը տապակվում է, կտրատել սոխը: Մսի վրա չոր ռեհան լցնել: Սոխի օղակները նույնպես տապակել: Լոլիկը կիսել, կտրատել, մսի հետ տապակել: Տապակված միսը դնել բանջարեղենի կողքին, վրան դնել սոխի ու լոլիկի շերտերը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ