Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Հայկական խոհանոց. Ավելուկով ապուր

am en ru es
haykakan-xohanoc-aveloukov-apour

Հայկական խոհանոցի ամենասննդարար ճաշատեսակներից է ավելուկով ապուրը: Այն խիստ բարերար ազդեցություն է թողնում ստամոքսային հիվանդությունների՝ գաստրիտի, խոցի, այրոցի, ենթաստամոքսային բորբոքումների ժամանակ, ինչպես նաև շաքարային դիաբետի դեպքում, արագ անցկացնում է գլխացավը:

Բաղարիչներ

1 կապ ավելուկ

0.5 բաժակ մանր ձավար

1 հատ գլուխ սոխ

2 հատ կարտոֆիլ

2 ճ/գ ալյուր

ձեթ

սխտոր

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Ավելուկը մկրատով կտրատել, վրան լցնել տաք ջուր և պահել 15 րոպե: Ջուրը քամել, լվանալ և լցնել եռացող ջրի մեջ: Երբ սկսի նորից եռալ, ավելացնել ձավարը և մանր կտրատած կարտոֆիլը:

Սոխը մանր կտրատել առատ ձեթով սոխառած անել, ավելացնել ալյուրը և շարունակել բովել մինչև վարդագույն դառնալը: Պատրաստի սոխառածը լցնել ճաշի վրա, համեմել աղով և սև պղպեղով: Եփել ևս 5 րոպե: Մատուցել ծեծած սխտորով:

Բարի ախորժակ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ