Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Հայկական խոհանոց. Այլազան

en am ru
haykakan-xohanoc-aylazan

Արարատյան խոհանոցի համեղ և օգտակար ուտեստներից է Այլազանը: Այն հին հայկական ուտեստ է, որի հիմնական բաղադրիչները սննդարար բանջարեղեններն են՝ սմբուկ, պղպեղ, լոլիկ և այլ բանջարեղեններ՝ ըստ նախասիրության:

Բաղադրությունը

400 գրամ սմբուկ

400 գրամ կարտոֆիլ

100 գրամ գլուխ սոխ

2 բուլղարական պղպեղ

1 բաժակ կանաչ լոբի

1 մեծ լոլիկ

90 գրամ ձեթ

խառը կանաչի

աղ

Պատրաստման եղանակը


Սմբուկը մաքրել, կլոր-կլոր կտրատել, վրան աղ ցանել և թողնել 10-15 րոպե, որից հետո քամել առաջացած ջուրը և լվանալ։
Մաքրած և շեղ կտրատած կանաչ լոբին խաշել 25-30 րոպե։
Սմբուկները շարել կաթսայի մեջ, վրան ձեթ լցնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած կարտոֆիլը, խոշոր խորանարդիկներով կտրատած բուլղարական պղպեղը, մանր կտրատած գլուխ սոխը, եփած կանաչ լոբին, կիսալուսնաձև կտրատած լոլիկը, խոշոր կտրատած կանաչին և աղ անել։ Մի փոքր ջուր ավելացնել, բանջարեղենը ծածկել շրջած ափսեով, կաթսան փակել և մարմանդ կրակի վրա եփել մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ