Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Հայկական խոհանոց. Պանրախաշ

ru am es en
haykakan-xohanoc-panraxas

Պանրախաշը գյուղական պարզ ու առօրեական ճաշ է, որը պատրաստվում է բոլոր հայկական շրջաններում, հետևաբար ունի շատ տարբերակներ։ Կան սոխառածով, կարմիր կծու պղպեղով, սխտորով, ձվով պատրաստված պանրախաշի տեսակներ:

Բաղադրիչները

Սոխ՝ 8 խոշոր գլուխ

Յուղ՝ 2 ճաշի գդալ

Ձու՝ 4 հատ

Համեմ՝ 2 կապոց

Չեչիլ պանիր՝ 0,5 կգ

Ջուր՝ 4 բաժակ

Լավաշ (չորացրած) – 4 հատ

Աղ, պղպեղ, սխտոր

Պատրաստման եղանակը

Կիսալուսնաձև կտրատված սոխը տապակել յուղի մեջ, ավելացնել եռացած ջուր, մոտ հինգ րոպե եփել միջին կրակի վրա, այնուհետ ավելացնել թեթևակի ծփած ձվերն ու լավ խառնել: Ապուրը կրկին հասցնել եռման աստիճանի: Միաժամանակ, յուրաքանչյուր ափսեի մեջ մանրացնել չորացած լավաշը, վրան դնել ջրից քամած չեչիլը, լցնել եռացող սոխային զանգվածն ու մի բուռ կտրատած կանաչին: Արդեն յուրաքանչյուրն իր ափսե պանրախաշը համեմում է աղով, պղպեղով և սխտորով՝ ըստ ճաշակի: Եվ այս գեղեցկությունն իրական գյումրեցիներն ուտում են խաշի պես՝ յուրաքանչյուր պատառը բերանն ուղարկելով մատերի օգնությամբ և թարմ լավաշի կտորով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ