Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արձագանքը ալիևյան հռետորաբանությանը պետք է լինի կտրուկ

am es
hh-razmaqaxaqakan-xekavaroutyan-arcaganqe-alieyan-hretorabanoutyane-petq-e-lini-ktrouk

Ցանկանում եմ անդրադառնալ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հնչեցրած կոչին առ այն, որ մոտակա ժամանակահատվածում խորհելու, մտահոգվելու և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենք։

Նախևառաջ՝ նախագահ Ալիևի հայտարարությունները ստանդարտ չեն, այստեղ կան նոր շեշտադրումներ։ Հասկանալի է, որ Ալիևը բանակցային գործընթացում նշմարվող զարգացումներից առաջ բարձրացնում է նշաձողը՝ հանդես գալով կտրուկ։

Ըստ այդմ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արձագանքը ալիևյան հռետորաբանությանը պետք է լինի իրավիճակին համարժեք, այն է՝ կտրուկ, երկիմաստության տեղիք չտվող, <<լղոզված>> տպավորություն չստեղծող։

Մասնավորապես՝ ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի մոտ երբեք չպետք է տպավորություն ձևավորվի առ այն, թե Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումներն Արցախի վերաբերյալ կարող են համահունչ լինել Բաքվի դիրքորոշումների հետ։

Հաջորդը, և ամենակարևորը՝ պաշտոնական Երևանը պետք է վճռականորեն սատարի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշմանն առ այն, որ մադրիդյան սկզբունքները լինելով կոնֆլիկտոգեն, վտանգավոր են, հետևաբար անընդունելի։ Թե ինչ մարտավարական հնարքներ կկիրառեն երկու հայոց պետություններն այս թեզն առաջ մղելու համար, բոլորովին այլ հարց է, որի վերաբերյալ այստեղ հրապարակավ ծավալվելու կարիք չկա։

Եվս մեկ նկատառում՝ բազմիցս նշել եմ, և ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս պահին ունի լեգիտիմության լրջագույն ռեսուրս՝ ի դեմս զգալի հանրային աջակցության, ինչը հնարավորություն է ընձեռում դիմակայել արտաքին ճնշումներին։ Ավելին՝ Արցախին սատարելու հարցում, և մասնավորապես, անընդունելի զիջումների սցենարը մերժելու հարցում, առավել քան վստահ եմ, որ Փաշինյանը կունենա հիրավի համաժողովրդական աջակցություն։

Հետևաբար՝ եթե հակառակորդը բանակցությունների հերթական փուլից առաջ բարձրացնում է նշաձողը՝ հույս հայտնելով, թե Հայաստանի նոր իշխանությունները չեն գնա նախորդների ճանապարհով և դուրս կբերեն <<օկուպացիոն>> ուժերն Արցախից, ապա մենք նույնպես պետք է բարձրացնենք նշաձողը՝ առաջ մղելով մադրիդյան սկզբունքների անընդունելիության թեզը՝ բնականաբար, զուգահեռաբար մոբիլիզացնելով ռեսուրսները։

Եվ վերջում Արցախի շուրջ ուրվագծվող ռազմաքաղաքական զարգացումների նախաշեմին մեզանում որոշ մարգինալների ադրբեջանամոլության պոռթկումը բնավ պատահական չէ։ Մի խոսքով՝ իսկապես խորհելու և մտահոգվելու խնդիր ունենք։

ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ

ռազմական փորձագետ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ