Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

ՀՀԿ-ն բարոյական իրավունք չունի մի կողմ քաշվելու. Մարգարիտ Եսայան

am
hhk-n-baroyakan-iravounq-couni-mi-koxm-qasvelou-margarit-esayan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն է:

-Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեկ ամիս է մնացել, սակայն մինչ օրս նոր կուսակցություններ են ձևավորվում, որոնք հիմնականում չունեն ռեսուրսներ ու տարածքային կառուցներ: Այդ կուսակցություններից շատերը նույնիսկ իրենց գաղափարական ու ծրագրային դրույթների մասին դեռ չեն հայտարարել: Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ պատկեր կունենանք նոր խորհրդարանում:

-Եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանարապետությունում առաջին անգամ բացառիկ իրավիճակում են տեղի ունենում խորհրդարանական ընտրություններ, և ընդհանրապես՝ առաջին անգամ է, որ մեր հանրապետությունում արտահերթ ընտրություններ են տեղի ունենում՝ դրանից բխող դրական ու բացասական բոլոր նրբերանգներով:

Երկրորդ, Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ փողոցի պահանջի, հասարակության ինչ-որ շերտի պահանջի և մեկ քաղաքական գործչի ակտիվ գործունեության արդյուքնում: Սա երկրորդ հանգամանքն է:

Երրորդ, Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում այնպիսի սրընթաց արագությամբ, որ երբևէ չի եղել: Սա նշանակում է, որ մենք վստահաբար ունենալու ենք բացթողումներ, թերացումներ, սխալներ, և այս պարագայում ինձ զարմացնում է նորաստեղծ կուսակցությունների հավակնությունները սպասվող արտահերթ ընտրություններին, որովհետև իրենք աննախանձելի իրավիճակում են: Նրանք չեն հասցնելու իրենց ծրագիրը, տեսլականը, ասելիքը ներկայացնել հասարակությանը, ծանոթանալ ընտրազանգվածի հետ, ճանաչելի դառնալ: Շատ դժվար իրավիճակում են այդ կուսակցությունները: Բայց նաև հասկանում եմ, որ երիտասարդ շատ կադրեր կան, ուժեր կան, որոնց մոտ քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացնելու ցանկություն կա, և մարդիկ գնում են այս քայլին, որը ողջունելի է: Ժամանակի ընթացքում քաղաքական դաշտը, իհարկե, կհստակեցվի և կպարզեցի: Այդ «արբանյակ» կուսակցությունները, որ այսօր ստեղծվում են, գուցե ինչ-ինչ շահեր են հետապնդում, ինչ-ինչ քաղաքական ուժերի համար փորձելու են շղարշ ստեղծել, գուցե մեկ–երկու ձայն փախցնելով՝ փորձելու են այս կամ այն ուժի համար օգտակար լինել կամ որոշներին խանգարել:

Այսօր քաղաքական դաշտում հայտ է ներկայացրել միայն մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, որը պառլամենտական ընտրություններում վստահաբար հավակնում է ստանձնել է նախկին Կոմունիստական կուսակցության դերակատարությունը, այսինքն՝՝ ստեղծել մեկ կուսակցության խորհրդարան: Ցավոք, Փաշինյանի թիկունքում կանգնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունն այն քաղաքական բազան չէ, այն հիմքը չէ, որին մենք կարող ենք համարել գաղափարական: Հետևաբար, ամբողջ ընտրապայքարը լինելու է մեկ անձի շուրջ, և ձայները, որ կստանա ՔՊ-ն կամ «Իմ քայլ» դաշինքը, լինելու են բացառապես մեկ անձի ձայներ:

-Ստացվում է՝ հերթական անգամ չենք տեսնելու քաղաքական, գաղափարական պայքար: Այս պարագայում, արդյո՞ք շահեկան վիճակում չէ Հանրապետական կուսակցությունը, որը փորձում է գաղափարական դաշտում ներկայանալ:

-Այո, այս իրավիճակում, որպես քաղաքական միավոր և որպես գաղափարական միավոր հատուկենտ քաղաքական ուժեր են մնում: Եվ առաջին տեղում Հանրապետական կուսակցությունն եմ դնում, ոչ թե որովհետև ես այդ կուսակցության անդամ եմ, այլ, որովհետև հաշվի եմ առնում ՀՀԿ անցած ճանապարհը: Ցանկացած սթափ վերլուծաբան կասի, որ այսօր ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերից թիվ մեկ գաղափարականը Հանրապետականն է: Եթե ընտրություններին մասնակցի Դաշնակցությունը, երկրորդը կլինի այդ կուսակցությունը, բայց արդեն երրորդ քաղաքական ուժի անունը, անկեղծ ասած, չեմ կարողանում գտնել: Մենք միշտ այլ կուսակցությունների մասին ասել ենք, որ նրանք ստեղծվել են անձի շուրջ, օլիգարխիայի շուրջ, փողի շուրջ և այլն, և այլն: Այդ կուսակցությունները շարունակում են մնալ այդպիսին, և այսօր խոսել գաղափարական պայքարի մասին, ծրագրերի մասին, առնվազն միամտություն կլինի: Որևէ քաղաքական միավոր չի էլ հասցնելու իր ծրագրերը ներկայացնել, իր քայլերը ներկայացնել, որովհետև 12 օր քարոզարշավը բավարար չէ նույնիսկ փորձառու ուժերի համար, ուր մնաց թե նորաստեղծ ուժերին բավարարի:

Բայց, այնուամենայնիվ, բացառիկ իրավիճակ է Հայաստանում և յուրաքանչյուր քաղաքական միավոր իրավունք ունի մասնակցել ընտրություններին, և թող հասարակությունն իր խոսքն ասի:

-Այս օրերին հետաքրքիր մի հանգանք է նկատվում. բոլոր այն կուսակցությունները, որոնք փորձում են ընդդիմադիր դաշտում տեղավորվել, քննադատում են ոչ այնքան իշխանություն համարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որքան նախկին իշխանությանը՝ ՀՀԿ-ին:

-Այո, դա բավականին հետաքրիքր է, և ես մասամբ կիսում եմ այդ դիտարկումը: Սակայն մի ճշտում անեմ. այսօր իշխանության է եկել մեկ անձ, դա Նիկոլ Փաշինյանն է, և էլի եմ ասում, Փաշինյանի թիկունքում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին կախված է միայն այդ անձից: Գուցե կուսակցությունը շատ լավ, երիտասարդ կադրերով է համալրված, գուցե որոշ ժամանակ անց նրանք դառնան քաղաքական գործիչ, արտահայտեն քաղաքական դիրքորոշում, որովհետև այդ պոտենցիալն իրենք ունեն, բայց այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ որպես քաղաքական միավոր, կներեք, բայց ամբողջությամբ կախված է միայն մեկ անձից, և այդ անձը Փաշինյանն է: Սա պետք է արձանագրել:

Իսկ թե ինչո՞ւ են մնացած բոլոր ուժերն իրենց թիրախ ընտրել Հանրապետական կուսակցությանը, դա էլ է հասկանալի, որովհետև ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերից միակ իրական գաղափարականը և միակ ուժ ներկայացնողը, ասելիք ունեցողը ՀՀԿ-ն է: Այսինքն, մնացած բոլոր ուժերի համար Հանրապետականը շատ լուրջ մրցակից է, և դա հասկանալով թիրախ են ընտրել հենց մեզ, որովհետև որքան էլ այսօր իշխանությունից զրկված, որքան էլ բոլոր լծակներից զրկված, բայց էլի եմ ասում, այս կուսակցությունը գաղափարական է, և դա նրա ուժն է: Եթե հիմա ասեք, որ մարդիկ հեռացան ՀՀԿ-ից ու միացան ՔՊ-ին, կասեմ՝ այո, շատերը լքեցին Հանրապետականի շարքերը, սակայն դա այն ծավալը չէ, որը կարող է ազդել Հանրապետական կուսակցության ուժի վրա: ՀՀԿ-ն շարունակում է մնալ ուժեղ, բազմամարդ քաղաքական ուժ, մեր կուսակցությունում դեռ բազմաթիվ նվիրյալներ կան, որոնք ներքևից պարտադրում ու պահանջում են, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին:

Հանրապետական կուսակցությունը չունի բարոյական իրավունք մի կողմ քաշվելու: Այս կուսակցությունը երկրի բեռն ու պատասխանատվությունը լավ կամ վատ կերպով, թերություններով կամ առավելություններով՝ առաջ է տարել տարիներ շարունակ: Եվ այսօր ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ ամբողջովին տեղեկացված է երկրի արտաքին վտանգներից, ներքին վտանգներից, մեր անվտանգության բոլոր խնդիրներից:

Ես չեմ ցանկանում գովել Հանրապետականին, սակայն պետք է նշեմ, որ մեր կուսակցությունը սթափ քաղաքական ուժ է: Մենք չգիտենք, թե վաղը, մյուս օրը ինչեր կլինեն, որովհետև այսօր հեղհեղուկ վիճակ է ամբողջ աշխարհում, ու լավ չէ, որ ՀՀ գործող վարչապետը, երբ արտաքին քաղաքականության թեմաներով հայտարարություններ է անում, շատ հաճախ հակասում է իր նախորդ հայտարարություններին:

Սակայն Հայաստանի իշխանությունը միայն սառնասիրտ քաղաքականության արդյունքում կկարողանա խուսափել արտառոց իրավիճակներից, և դրա համար շատ կարևոր է Հանրապետական կուսակցության դերը քաղաքական դաշտում՝ թեկուզ որպես ընդդիմություն, թեկուզ որպես երկրորդ կամ երրորդ քաղաքական ուժ Ազգային ժողովում: Ներքին քաղաքական կյանքում՝ ինչ ուզում է լինի, սակայն արտաքին քաղաքականության մեջ մենք իրավունք չունենք սխալվելու: Աստված մի արասցե, լարված իրավիճակում ՀՀԿ-ն կարող է սթափ գնահատական տալ, որովհետև ծանոթ է բոլոր խնդիրներին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ