Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Հող հանձնելու դիմաց ստանալու ենք ո՛չ թե խաղաղություն, այլ՝ նոր պատերազմ

am es
hox-hancnelou-dimac-stanalou-enq-oc-te-xaxaxoutyoun--ayl-nor-paterazm

<<Հող խաղաղության դիմաց>> բանաձևը սնանկ է։ Հող հանձնելու դիմաց ստանալու ենք ո՛չ թե խաղաղություն, այլ՝ նոր պատերազմ՝ Ասկերանի, Հադրութի, Կապանի և Գորիսի մատույցներում։

Առհասարակ տարածքային զիջումներ ենթադրող կարգավորման սցենարը չի կարող հանգեցնել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման՝ բառի բուն իմաստով։ Այլ կերպ ասած՝ տարածքային զիջումներ ենթադրող ցանկացած սցենար կոչված է լինելու ընդամենը բավարարելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն ու անխուսափելիորեն հանգեցնելու է նոր պատերազմի։ Ստանալով Արցախի մի մասը և ձեռք բերելով բացահայտ ռազմական առավելություն՝ Բաքուն վաղ թե ուշ կսանձազերծի նոր ագրեսիա, ընդ որում, ո՛չ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսպիսով՝ Արցախի տարածքի մի մասի հանձնումն Ադրբեջանին ընդամենը կնշանակի մեծացնել նրա ռազմական հնարավորություններն, ինչն իր հերթին իրատեսական կդարձնի ոչ միայն ողջ Արցախի զավթումը, այլև Սյունիքի օկուպացիայի միջոցով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու թուրքադրբեջանական երազանքը։ Կրկնում եմ՝ ծայրաստիճան ռազմականացված, ագրեսիվ Ադրբեջանը չի վարանի օկտվել պատեհ առիթից, և ոչ մի խաղաղարար առաքելություն չի կարող հետ պահել նրան։

Հատկապես ընդգծեմ՝ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ առկա հակասությունները մի կողմ թողնելով, առնվազն այս հարցի վերաբերյալ մեր երկրի քաղաքական ուժերի դիրքորոշումը պետք է լինի միահամուռ ոչ-ը՝ տարածք զիջելու պետականակործան սցենարներին։ Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը ունենալով զգալի հանրային աջակցություն տիրապետում է արտաքին ճնշումներին դիակայելու լրջագույն ռեսուրսի։ Հետևաբար, անկախ այն հանգամանքից թե ով է խոսում տարածք հանձնելու մասին, մեր՝ թե ՀՀ, թե Արցախի պաշտոնական արձագանքը պետք է լինի կտրուկ։

Հատկապես ընդգծենք՝ Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքը ո՛չ միայն Արցախի այլև՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության առաջնային և անփոխարինելի երաշխիքն է։ Ավելին՝ 2016-ի ապրիլին սանձազերծելով երկրորդ ագրեսիան Արցախի դեմ և ձախողվելով՝ Բաքուն թաղեց մադրիդյան սկզբունքները, իսկ Արցախի Պաշտպանության բանակը համայն հայության մասնակցությամբ վերահաստատեց Արցախի պետական սահմանը։ Ըստ այդմ՝ վաղուց ժամանակն է հստակ փաստել՝ մեզ համար մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, իսկ Արցախի տարածքը, որը ձևավորվել է ադրբեջանական երկու ագրեսիայի դիմակայելու արդյունքում՝ սակարկելի լինել չի կարող։

Եվս մեկ անգամ շեշտենքչկան <<բուն Արցախից>> դուրս գտնվող ազատագրված տարածքներ։ Նախկին ԼՂԻՄ-ը բուն Արցախը չէ։ Կա ազատագրված մեկ ամբողջական Արցախ իր 11432 քառակուսի կիլոմետր սահմանադրորեն ամրագրված տարածքով, իր 7 շրջաններով։ Նշեմ նաև, որ վերջին տարիներին Արցախի Շահումյանի շրջանի (Քարվաճառ), Քաշաթաղի և Հադրութի շրջանների հարավի՝ նույնն է թե Արաքսի հովտի ենթակառուցվածքների վերականգման ուղղությամբ առանց չափազանցության վիթխարի գործ է արվել։ Ինչը հատկապես հուսադրող է՝ այդ աշխատանքները գտնվել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում։ Արդյունքում այսօր ունենք դժվարությամբ, բայց հաստատուն կերպով զարգացող Արցախ, որին պետք է տեր կանգնենք, այլապես կկորցնենք ամեն ինիչ։

Դավիթ Ջամալյան

ՊՆ նախարարի նախկին խորհրդական ռազմական փորձագետ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ