Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Ի հակադրություն ադրբեջանա-բելառուսական ջանքերին՝ Հայաստանը պետք է ամեն կերպ պահպանի իր նախագահությունը ՀԱՊԿ-ում

i-hakadroutyoun-adrbejana-belarousakan-janqerin-hayastane-petq-e-amen-kerp-pahpani-ir-naxagahoutyoune-hapk-oum

Այն պահից՝ նոյեմբերի 2-ից, երբ տեղեկատվություն տարածեց, թե Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ սկսվեց տեղեկատվական գրոհը: Մեկ շաբաթ շարունակ ադրբեջանական քարոզչամեքենան՝ առավել ևս ադրբեջանական հետք ունեցող ռուսական ու բելառուսական զլմ-ները, մեկը մյուսի հետևից սկսեցին շրջանառել, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է նշանակվել Բելառուսի թեկնածուն՝ այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Զասը:

Չնայած այդ նույն ընթացքում բելառուսական կողմը պաշտոնապես հերքեց տարածվող տեղեկատվությունը, սակայն դա չխանգարեց, որ քարոզչական դաշտում կայծակնային արագությամբ շրջանառվեր չհիմնավորված լուրը:

Այդ հարցում ամենից ակտիվը «Կոմերսանտն» էր, որը վաղուց հայտնի է իր ադրբեջանամետ ու ադրբեջանահաճ դիրքորոշմամբ. վերջինս իր ոճին հարազատ՝ հղում տալով, այսպես կոչված՝ «սեփական աղբյուրներին», խոսում էր այն մասին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ամենից հավանական թեկնածուն Բելառուսի ներկայացուցիչն է:

Նման տեղեկատվության շրջանառումը, բնականաբար, պատահական չէր: Ակնհայտ է, որ «վարագույրից» անդին ընթանում է ակտիվ գործընթաց. տեղեկատվական հոսքերը հուշում են այն մասին, որ այս հարցում փոխհամաձայնեցված են գործում Ադրբեջանն ու Բելառուսը:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հուշարարությամբ Բելառուսը որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ամեն կերպ փորձում է խոչընդոտել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի նոր թեկնածուի առաջադրումը: Այդ կերպ Բելառուսը հնարավորություն է ստանում առաջադրման նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել:

Փաստորեն, ակնհայտ դարձավ, որ այս վճռորոշ պահին ևս Բելառուսը հարվածեց ՀԱՊԿ անդամ գործընկեր պետության՝ Հայաստանի թիկունքին՝ հանուն ադրբեջանական շահի սպասարկման: Չնայած՝ Բելոռուսի նման կեցվածքը նորություն չէ, բավական է հիշել տարիներ շարունակ այդ երկրի կողմից հսկայական քանակով զենքի վաճառքը Ադրբեջանին...

Ի դեպ, նկատենք, որ տեղեկատվական այս պատերազմում հայաստանյան լրատվամիջոցները հերթական անգամ խայծը կուլ տվեցին՝ փութաջանորեն շրջանառելով ադրբեջանա-բելառուսական հնարովի լուրը: Փոխարենը, ադրբեջանական հետքից զերծ ռուսական որևէ լրատվամիջոց ոչ միայն անտեսեց, չանդրադարձավ բելառուս թեկնածուի նշանակման լուրին, այլ որպես ՀԱՊԿ պաշտոնի լավագույն թեկնածու ակտիվորեն շրջանառեց ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը: Այս հարցում առանձնապես նկատելի ակտիվություն դրսևորեցին ռուս տարբեր վերլուծաբաններ ու քաղաքագետներ:

«Московский комсомолец»-ին տված հարցազրույցում Մոսկվայի հումանիտար համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության բաժնի ղեկավար Նիկոլայ Պլատոշկինն այսպես մեկնաբանեց նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հնարավոր նշանակումը. «Վաղարշակ Հարությունյանը վաստակաշատ մարդ է, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարարն է, Ռուսաստանի մեծ բարեկամը: Երբ նա ՀՀ ՊՆ նախարար էր, մեր երկրները ռազմական համագործակցության հիմնարար փաստաթղթեր են ստորագրել», - նշել էր Պլատոշկինը:

Նա նաև իր տարակուսանքն էր հայտնել Բելառուսի դրսևորած պահվածքի առնչությամբ, այն որակելով՝ «որոշակիորեն տարօրինակ» դիրքորոշում: Պլատոշկինը նաև շեշտել էր. «Բոլոր միջազգային կազմակերպությունները ձեւավորում են իրենց շտաբը պետություններից ստացված քվոտաների համաձայն: Եթե ​​նախագահը մեկ երկրի ներկայացուցիչ է, ապա գլխավոր քարտուղարը մյուս երկրի ներկայացուցիչն է, թեեւ նրանք կարող են ենթարկվել ռոտացիայի: ՀԱՊԿ-ի ամրապնդմանշ ահերից ելնելով պետք է այնպես անել, որ նման քննարկումներ չառաջանան»:

Իր հերթին Վաղարշակ Հարությունյանի թեկնածությանն անդրադարձավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր հետազոտող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը՝ ասելով.

«Վաղարշակ Հարությունյանի թեկնածություն անխոս կարժանանա Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ում նրա դաշնակիցների հավանությանը: Ժամանակին Հարությունյանը կարեւոր դերակատարություն է ունեցել ՀԱՊԿ-ի ստեղծման գործում, նրա բարձր մասնագիտական ​​որակները կասկած չեն հարուցում: Նա հայտնի է և մեծ հեղինակություն է վայելում Մոսկվայում», - ասել է Կռիլովը:

Վերջինիս կարծիքով, նման նշանակման դեպքում Փաշինյանի գործողությունը զգալիորեն կտարբերվի իր նախորդի գործողություններից. «Ով հաճախ պաշտոնների էր գործուղում այնպիսի մարդկանց, որոնք Հայաստանում լիովին վարկաբեկված էին: Եվ դա հաճախ մեծ անհանգստություն ու կասկած էր առաջացնում, որ Հայաստանի ղեկավարությունը իսկապես շահագրգռված է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացմամբ»:

Այս ամենը փաստում է երկու կարևոր հանգամանք. առաջին, ռուսական կողմը առավելապես հակված է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցվի Հայաստանին, երկրորդ, այդ պաշտոնում իր համար նախընտրելի թեկնածուն հենց Վաղարշակ Հարությունյանն է:

Մնում է որ Հայաստանի դիվանագիտական միտքը առավել ճկուն աշխատի այդ ուղղությամբ ու ամեն գնով պահպանի իր դիրքերը ՀԱՊԿ նախագահությունում: Դա ուղղակիորեն բխում է մեր երկրի շահերից, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

Հիշեցնենք, որ մայրաքաղաք Աստանայում այսօր կայանալու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ