Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական երկու հանրապետությունները ադեկվատ են և՛ իրենց քայլերում, և՛ հայտարարություններում. Դավիթ Բաբայան

am
i-tarberoutyoun-adrbejani-haykakan-erkou-hanrapetoutyounnere-adekvat-en-e-irenc-qayleroum-e-haytararoutyounneroum-davit-babayan

Ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ իրենց բուն նպատակը հայոց պետականության կործանումն է՝ սկզբում Արցախում, հետո նաև Հայաստանում: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, թե պատրաստվում են Հայաստանին հնարավորինս մեկուսացնել և ծնկի բերել:

«Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը՝ շանտաժի, դատավարություն է սկսում մեր երկրի անմեղ քաղաքացու դեմ, որը պատահմամբ հատել էր Ադրբեջանի սահմանը և ունի առողջական որոշակի խնդիրներ:

Տարիների ընթացքում ամեն օր համոզվել ենք, որ Ադրբեջանը ֆաշիզմի քաղաքականությունն է որդեգրել, իրենց դահիճների նման են պահում: Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ և զգուշ վարվի նման պետությունների հետ: Սակայն սրա հետ մեկտեղ նկատում ենք, որ միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք, արձագանք չի տալիս այս ամենին: Այն, որ Համաժողովրդական օլիմպիական խաղերը անցկացվում են Ադրբեջանում՝ արդեն իսկ վկայում է այդ մասին: Կարծեմ՝ 1933 թվականի Օլիմպիական խաղերն էլ ֆաշիստական Գերմանիայում անցկացվեցին և ի՞նչ ունեցանք դրանից հետո՝ ավերածություններ, կոտորածներ, նույնը անում են այստեղ և միջազգային հանրությունը չի արձագանքում սրան՝ որոշ շահերից, նավթի բիզնեսից ելնելով»,-ասաց նա:

Անդրադառնալով կածիքին, թե հայկական երկու հանրապետությունները ի պատասխան ադրբեջանական կոշտ հռետորաբանությանը, երբեմն տալիս են «լղոզած» և ոչ հստակ պատասխաններ, պարոն Բաբայանը նշեց, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախն ու Հայաստանը ադեկվատ են և՛ իրենց քայլերում, և՛ հայտարարություններում. «Մեր հայտարարությունները միշտ ադեկվատ են, չպետք է հայտարարությունը հայհոյանքի վերածենք: Բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանը ֆաշիստական պետություն է՝ դրանից կոշտ արձագանք իրենց քայլերին չի կարող լինել»:

Ի պատասխան հարցին՝ որոշ փորձագետներ պնդում են, թե հիմա ճիշտ ժամանակն է հրաժարվել Մադրիդյան վիճարկելի փաստաթղթից, և հայտարարել, որ Հայաստանն ու Արցախը չեն ընդունում այդ փատաթղթով նախատեսված դրույթները, պարոն Բաբայանը նշեց, որ այս հարցով իրենց պատասխանը մեկն է՝ վերադարձ անցյալին չկա:

«Մենք պետք է էմոցիոնալ դաշտում չընկալենք հարցերը, այլ սառնասրտորեն վերաբերվենք խնդիրներին: Այն, որ մենք միշտ քննադատում ենք այս կամ այն կողմին՝ սրանով արդեն շատ փաստաթղթերի, հարցերի պատասխան ենք տալիս: Հետևաբար, կարող եմ ասել, որ արվում է ամեն ինչ՝ ի նպաստ մեր ազգային շահերի: Տարբեր հարցերի շուրջ մենք բարձրացնում ենք մեր ձայնը, օրինակ՝ ասելով, որ չի կարող սահմանների և կարգավիճակի առումով վերադարձ լինել անցյալին: Կարծում եմ, այս հարցում շատ հստակ, ադեկվատ և անկեղծ ենք:

Ի տարբերություն Ադրբեջանի, մեր դիրքորոշումների և նպատակների մեջ չենք խաբում, հստակ ասում ենք, որ անհնարին է առանց լիարժեք ձևաչափի վերականգման՝ կարգավորել հակամարտությունը»,- եզրափակեց պարոն Բաբայանը՝ հավելելով, որ նման հայտարարություններն արդեն արտահայտում են Արցախի տեսլականը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ