Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Իրանի շուրջ լարվածությունը կարող է ավելի երկար տևել, քան կորեական ճգնաժամն էր. Սուրեն Սարգսյան

irani-sourj-larvacoutyoune-karox-e-aveli-erkar-teel--qan-koreakan-jgnajamn-er-souren-sargsyan

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան, ի տարբերություն ԱՄՆ-ի նախորդ նախագահների ադմինիստրացիաների, ավելի իսրայելամետ է, և Իրանի հետ հարաբերություններն էլ պայմանավորված են այդ հանգամանքով: Այս մասին «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ պատժամիջոցների մի մասի ճարտարապետն էլ հենց Ջոն Բոլթոնն է:

«Իրանի շուրջ լարվածությունն, ըստ իս, տևական ժամանակ կպահպանվի, քանի որ Իրանի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված չէ միայն երկկողմ հարաբերություններով: Դա պայմանավորված է նաև Իսրայելի շահերով, և կարծում եմ՝ այս մրցակցությունը շատ ավելի երկար է տևելու, քան կորեական ճգնաժամը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի գործոնին, Սուրեն Սարգսյանը նկատեց, որ Միացյալ Նահանգներում էլ կա այն ընկալումը, որ մենք ունենք բարդ աշխարհագրություն: «Չնայած դրան՝ ԱՄՆ պաշտոնյաները պարբերաբար պնդում են, որ դուք էլ մեզ պետք է հասկանաք, որ մենք ճզմելու ենք Իրանին այնքան, որքան հնարավոր է: Այդ «ճզմել» բառն էլ է անընդհատ Բոլթոնն օգտագործում»,- նկատեց նա:

Սուրեն Սարգսյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են, որոնց արդյունքում ընտրվելու են Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ և Սենատի 35 անդեմները: «Այդ ընտրությունից նաև արտաքին քաղաքական որոշակի մարտահրավերներ են կախված: Ինչպես գիտեք, դեմոկրատները փորձում էին ատամներով պահպանել Իրանի հետ համաձայնագիրը, որն Օբամայի ձեռքբերումն էր համարվում: Եվ եթե Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն վերցնեն դեմոկրատները, իսկ իմ նախանական հաշվարկներով այդպես է լինելու, միգուցե Միացյալ նահաանգների արտաքին քաղաքականության որոշակի փոփոխություն լինի»,- ասաց նա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ