Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Կարող եմ փորձս ու գիտելիքներս ծառայեցնել ի շահ մեր ժողովրդի. Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն՝ քաղաքը զարգացնելու իր տեսլականի մասին

karox-em-im-porcn-ou-giteliqnere-carayecnel-i-sah-mer-joxovrdi-ejmiacni-qaxaqapeti-teknacoun-qaxaqe-zrgacnelou-ir-teslakani-masin

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Վահագն Թադևոսյանը, թեև քաղաքական մեծ փորձ չունի, սակայն մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, մասնավորապես «Թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակիցներից է:

«Քաղաքական մեծ փորձ չունեմ, բայց մշտապես պայքարել եմ նախկին ռեժիմի դեմ, հիմա ուզում եմ, որ հեղափոխության ծիլերը ավելի տարածելի լինեն Էջմիածնում»,-ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց անկուսակցական, Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Վահագն Թադևոսյանը:

Պարոն Թադևոսյանը քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հարազատների, ընկերների հորդորով: Նշում է, որ թեև Էջմիածնում լայն ճանաչում չունի, սակայն իր ցանկությունների և նպատակների հարցում արդար է:

«Ծնվել, մեծացել եմ Էջմիածնում, սակայն մեծ ճանաչում չունեմ այստեղ, քանի որ սովորել եմ Ֆրանսիական համալսարանում, դրանից հետո էլ աշխատել, ավելի շատ ակտիվությունս դրսևորել եմ Երևանում: Սակայն, որպես Էջմիածնի մտահոգ քաղաքացի, տարբեր նախաձեռնություններով հանդես եմ եկել մեր քաղաքում, ստեղծել «Էջմիածնի երիտասարդների զարգացման հարթակը»՝ երիտասարդությանը ակտիվացնելու, ինչ-որ մի բան փոխելու նպատակով: Այս նախաձեռնությունը ստեղծել եմ երիտասարդների հետ, փոքրիկ քայլերով, տարբեր ծրագրերի, միջոցառումների մասնակից ենք եղել: Մտածում եմ, եթե մենք այդքան փոքր ռեսուրսներով կարողացել ենք նման ակտիվություն ունենալ, ապա, քաղաքային ռեսուրսով կարող ենք շատ բաներ անել մեր քաղաքի համար: Պաշտոնի ձգտում չեմ ունեցել, այնպես է, որ լավ աշխատանք ունեի, սակայն մտածում եմ, որ կարող եմ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել ի շահ մեր ժողովրդի»,-նշեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն:

Հետաքրքրվեցինք, թե ըստ պարոն Թադևոսյանի, ո՞ր խնդիրներն են Էջմիածնում առաջնային լուծում պահանջում, նշեց. «Առաջնային խնդիրները շատ-շատ են, բնակչության հետ հանդիպումների ժամանակ տարաբնույթ խնդիրների մասին ենք խոսում: Իրականում պետք է սկսենք թվերից, որովհետև ճշգրիտ վիճակագրական թվերի խնդիր կա, դրա համար շատ կարևոր է տվյալների բազայի ստեղծումը, խնդիրների ճշգրիտ հավաքագրման և դրանց համապատասխան լուծումներ տալու նպատակով: Առհասարակ շատ եմ կարևորում անկեղծությունը բնակիչների հետ, թափանցիկ աշխատանքը, որ եղած բյուջեն ներկայացնենք մարդկանց, թե ամեն մի դրամը որտե՞ղ, ի՞նչ խնդիրների վրա է ծախսվել:

Մենք փորձելու ենք մեկ աստիճան բարձր մակարդակի վրա նոր ռեսուրսներ ներգրավելով մեր քաղաքը զարգացնել, առաջ տանել և ՛ ներդրումների, և՛ մարդկային ռեսուրսների միջոցով»:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ էջմիածնեցիրները շատ դրական են տրամադրված ընտրություններին, դրանում համոզվել է իր շրջայցի ընթացքում:

«Շրջում ենք տնից տուն, երբեմն ոտքով, երբեմն հեծանիվներով: Աշխատում ենք մեր քարոզարշավը այնպես կազմակերպել, որ բնակիչների անդորրը դրանից չտուժի: Մարդիկ շատ լավ են տրամադրված, մի փոքր դժվար է, քանի որ 12 թեկնածու կա և այս կարճ ժամանակահատվածում հասցնել բոլորի ծրագրերին ծանոթանալ մի փոքր դժվար կլինի բնակիչների համար»:

Գնահատելով ընտրապայքարում իր հնարավորությունները՝ քաղաքապետի թեկնածուն նշեց. «Ես ոչ մեկից ինձ չեմ գերագնահատում և ոչ էլ թերագնահատում եմ ուժերս: Եթե ես հասցնեմ ավելի շատ մարդկանց դռներ թակել, հանրության ավելի լայն շերտի հետ շփվել, չեմ բացառում իմ հաղթանակը»:

Ամփոփելով զրույցը՝ պարոն Թադևոսյանը հաջողություն մաղթեց իր քաղաքական մրցակիցներին:

«Մաղթում եմ հաջողություն բոլոր թեկնածուներին: Կարծում եմ, որ լավ կլինի, եթե Էջմիածնի բնակիչները հասցնեն տեսնել, թե մյուս թեկնածուները ինչ անցյալ ունեն, ինչ արժեքներ և գաղափարներ են առաջ տանում, և ըստ այդմ կատարեն իրենց վերջնական որոշումը: Վստահ եմ, որ էջմիածնեցին հաղթելու է, այդ սկզբունքով էլ ընտրել ենք մեր կարգախոսը՝ «Էջմիածինը դու ես», քանի որ վստահ ենք, որ քաղաքի տերը էջմիածնեցին է, և ինքը պետք է որոշի քաղաքի ապագան», -եզրափակեց պարոն Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ