Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Կրակոցները նվազել են, սակայն սահմանային կուտակումները չեն վերացել. ռազմական փորձագետ

krakocnere-nvazel-en--sakayn-sahmanayin-koutakoumnere-cen-veracel-razmakan-porcaget

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է ռազմական փորձագետ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

-2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը ձեռնամուխ եղան առաջնագծի վերազինմանն ու արդիականացմանը: Հետաքրքիր է՝ այս ժամանակահատվածում ի՞նչ աշխատանքներ են տարվել, և կարո՞ղ ենք փաստել, որ այսօր առաջնագիծն ավելի հագեցած է տեխնիկապես:

-Այնպես չէ, որ մինչև 2016-ի ապրիլը սահմանագոտին թույլ էր կամ անհրաժեշտ ինժեներական աշխատանքներ չէին տարվում: Պարզապես, բանակն այն կառույցն է, որն անընդհատ պետք է զարգացնել, վերազինել, ուժեղացնել: Իսկ ապրիլյան դեպքերից հետո պարզորոշ երևաց, թե որտեղ են մեր թերացումներն ու թույլ կողմերը:

Ասեմ, որ ապրիլյան դեպքերից հետո ահռելի աշխատանք է կատարվել ողջ սահմանագծի երկայնքով, տեղադրվել են ջերմատեսիլ սարքեր, ժողովրդի լեզվով ասած` <<կամերաներ>>, ինչի արդյունքում ազերիներն այսօր գրեթե չեն կարողանում դիվերսիոն գործողություններ կատարել, ու մեր զինվորների համար ավելի անվտանգ է դարձել ծառայությունը սահմանագծում: Քանի որ հայ սահմանապահների համար առավելի դյուրին է դարձել հակառակորդի դիվերսիոն գործողությունների բացահայտումն ու կանխումը: Նոր սարքերը մեր զինվորին հնարավորություն են տալիս ապահովել գիշերային պարզ տեսնելիություն, եթե թշնամին ուզում է նենգաբար անցնել սահմանը կամ հատել միջդիրքային գոտին: Դիվերսիայի կանխարգելումը շատ կարևոր է, որովհետև մենք վիրավորներ ու զոհեր չենք ունենում:

Դրա հետ մեկտեղ ողջ տարվա ընթացքում իրականացվում են ինժեներական աշխատանքներ, վերջ չկա այդ աշխատանքին, դիրքերն անընդհատ պետք է ամրացվեն: Կարող ենք ասել, որ 2016-ի ապրիլի համեմատությամբ հիմա առաջնագիծը տեխնիկապես շատ ավելի հագեցած է:

-Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարված էր, նույն ընթացքում Ադրբեջանը շարունակում էր լարված պահել սահմանը: Տեղեկատվություն տարածվեց, որ Նախիջևանի հատվածում թշնամու ուժերի նկատելի կուտակումներ կան: Այժմ ի՞նչ իրավիճակ է:

-Բնական է, որ թշնամին պետք է ինչ-որ արձագանք տար ներհայաստանյան անկայուն վիճակին, պետք է իր դիրքերն ամրացներ, զորքերն ավելացներ: Այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ հակառակորդը մեզանից վախենում է, կա՛մ ինչ-որ բանի է պատրաստվում: Ըստ իս, առավել հավանական է, որ ինչ-որ գործողության է պատրաստվում. պատմությունն էլ է ցույց տալիս, երբ ներքաղաքական իրավիճակն անկայուն է լինում` թշնամին միշտ դրանից օգտվում է:

Ես չեմ կարող այսօր վստահաբար պնդել, թե սպասվում է լարվածության աճ, սակայն չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է պատրաստվել որոշակի գործողությունների՝ օգտվելով մեր ներքին անկայուն վիճակից:

-Վերջերս Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օպերատիվ կապ է ստեղծվել ադրբեջանական կողմի հետ, որպեսզի կանխվեն սահմանային միջադեպերը: Ինչ կասեք այս առնչությամբ:

-Ես չեմ կարող ասել` այդ օպերատիվ կապը կա, թե չկա, դա Պաշտպանության նախարարության համապատասխան անձինք կարող են հաստատել, կամ մերժել: Սակայն վերջին մեկ ամսում, այդ հայտարարությունից հետո, շոշափելի փոփոխություններ կան, կրակոցները պակասել են: Բայց այդ հանգիստ վիճակն էլ կասկածալի է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, թե ով է թշնամին: Անկախ օպերատիվ կապից՝ մեր զինված ուժերը միշտ էլ պահպանում են իրենց զգոնությունը, անկախ երկրի ներքաղաքական իրավիճակից՝ բանակը միշտ էլ իր ծառայությունը` զգոն ու ինքնավստահ, իրականացնում է:

-Սահմանային իրավիճակն այս պահին ինչպե՞ս կգնահատեք, կա՞ լարվածության մտահոգություն, որովհետև վաղուց է խոսվում այն մասին, թե աշնանը հակառակորդը կարող է անցնել որոշակի գործողությունների:

-Իրավիճակն այսօր հանգիստ է, կրակոցները քիչ են, բայց ամեն դեպքում այդ կուտակումները հենց այնպես չեն լինում: Դա կասկածելի է, որովհետև թշնամին նենգ է և ամեն պահի կարող է ինչ-որ գործողությունների դիմել: Իհարկե, կարող է նաև չդիմել, դա ոչ ոք չի կարող համոզված ասել: Ի վերջո` ունեք անկանխատեսելի հակառակորդ:

-Իսկ սահմանի նախիջևանյան հատվածում իրավիիճակ ինչպիսի՞ն է, այդտեղ և՞ս կան հակառակորդի ուժերի կուտակումներ:

-Նախիջևանի սահմանին ունենք հայկական կողմի դիրքերի բարելավում: Բավականին աշխատանքներ են կատարվել` նոր, նպաստավոր դիրքեր են ստեղծվել, ավելի բարձր, ավելի գերիշխող դիրքեր:

Այդ աշխատանքները մինչև հիմա շարունակվում են:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ