Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պահպանմանը ՀԱՊԿ անդամները կողմ են արտահայտվել

am
mijin-ou-poqr-heraharoutyan-hrtirneri-ocncacman-masin-paymanagri-pahpanmane-hapk-andamnere-koxm-en-artahaytvel

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կողմ են արտահայտվել Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի (ՄՓՀՀՈՊ) պահպանմանն ու պայմանավորվել են մեծացնել միմյանց զենքի մատակարարման ծավալները: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ստորագրած հռչակագրի մեջ:

«Հաստատելով մեր հավատարմությունը հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքին՝ արտահայտում ենք մեր անհանգստությունը Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շուրջ ծավալված իրավիճակի վերաբերյալ`կապված ԱՄՆ ներկայացուցիչների՝ դրանից դուրս գալու մտադրության մասին հայտարարությունների հետ: Կողմ ենք հանդես գալիս տվյալ պայմանագրի կենսունակության պահպանմանը», - ասվում է փաստաթղթում:

Բացի այդ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները պայմանավորվել են նաև զարգացնել իրենց պետությունների ռազմաարդյունաբերական համալիրները՝ մեծացնելով զինամթերքի, ռազմական և հատուկ տեխնիկայի մատակարարման ծավալները, ինչպես նաև այս ոլորտում միմյանց ծառայություններ մատուցելով, գիտատեխնիկական համագործակցությունը մեծացնելով ու պաշտպանական ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև կոոպերատիվ սերտ կապեր հաստատելով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ