Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Մկրտիչ Փորթուգալյանի լուսավորչական գործունեությունը

am es
mkrtic-portougalyani-lousavorcakan-gorcouneoutyoune

Մկրտիչ Փորթուգալյանը՝ հայ մեծանուն ազգայինի գործիչը, «Արմենական» կուսակցության հիմնադիրներից մեկը, Վան-Վասպուրականում հասարակական-քաղաքական և մշակութային-լուսավորական բուռն գործունեություն ծավալած գործիչ է:

Փորթուգալյանը, ում թուրքական կառավարությունը աքսորել էր երկրից՝ նկատելով նրա առաջադեմ ու հակասուլթանական հայացքները, հաստատվելով Մարսելում՝ 1885թ. հրատարակում է «Արմենիա» թերթը: Այն «Արմենական» կուսակցության գործունեության մեջ իր անուրանալի ու մնայուն տեղն ունի:

Փորթուգալյանը հայ ազգային գաղափարախոսության, հայերի զարթոնքի, հեղափոխությամբ հայկական հարցը լուծելու առաջամարտիկներից էր:

Մ. Փորթուգալյանն իր ողջ կյանքն ապրել ու արարել է հանուն մեկ նպատակի ՝ սեփական ժողովրդին տեսնել ազատ ու բարգավաճ:

Նա ակտիվ նամակագրական կապերի մեջ է եղել ժամանակի գրեթե բոլոր նշանավոր հայ հասարակական-քաղաքական գործիչների ու մշակույթի ներկայացուցիչների հետ: Այդ նամակները խոսուն վկայություններ են մեծ մտավորականի հասարակական մտածողության, Հայկական հարցի լուծման վերաբերյալ նրա մոտեցումների, մեծ շրջապատի և, վերջապես` մարդկային էության մասին:

Հայության մեջ քաղաքական մտքի առաջին տարածողներից մեկն էր Փորթուգալյանը, նրան կոչել են հայ հեղափոխության ռահվիրա, նա առաջին գաղափարական քարոզիչներից էր, ում խոսքը ժողովուրդն անվերապահորեն ընդունում էր ու հավատում: Նրա մասին Արփիար Արփիարյանն ասել է՝ <<Նա ազատության շունչ մը փչեց ամբողջ Վանի վրա, առանց հեղափոխություն բառն արտասանելու հեղափախական սերունդ մը պատրաստեց>> :

Նա հսկայական վաստակ ունի և՛ որպես խմբագիր, և՛ որպես ազգային-ազատագրական, և՛ որպես լուսավորչական գործիչ: Փորթուգալյանը ուսուցչությամբ է զբաղվել, կրթությունը համարել ամեն բանի հիմքը և մեկ դար առաջ այդ ոլորտում շատ կարևոր ու նշանակալից գործ է կատարել՝ հիմնադրել է Վանի վարժապետանոցը, որի գաղափարական հիմքը դրել էր Խրիմյան Հայրիկը: Նա 1860-ականներից դառնում է Խրիմյան Հայրիկի, Գարեգին Սրվանձտյանցի, Գրիգոր Օտյանի և այլ անվանի գրագետների ու գործիչների մտերիմն ու գաղափարակից ընկերը: Այս ընթացքում հասարակական գործունեություն է ծավալում, հեղափոխական գաղափարախոսությունն աստիճանաբար արմատավորվում է Փորթուգալյանի մեջ, սակայն միևնույն ժամանակ հետ չի մղում ուսուցչին ու լուսավորչական գործչին: Նա սկսում է դասավանդել Ռումելի, Բերայի վարժարաններում: Կեղծանուններով թղթակցում է նաև <<Մեղու Հայաստանի>> պարբերականին: Ղեկավարում է Եվդոկիայի Վարդուվյան վարժարանը: Սակայն թուրքական կառավարությունը բանտարկում է Փորթուգալյանին՝ վտանգավոր մտքեր քարոզելու մեղադրանքով:

Այս հանգամանքը Փորթուգալյանին հետ չի պահում իր որդեգրած ուղուց, և վերստին ազատության մեծ հայտնվելուց հետո սկսում է որպես խմբագիր աշխատել Պոլսի <<Ասիա>> պարբերականում: Թերթը հարթակ է դառնում գործչի համար՝ ներկայացնելու թուրքական կառավարության հակահայ ու հայահալած քաղաքականությունը: Խմբագրում է նաև <<Մասիս>> թերթը: Շուտով Մինաս Չերազի, Արփիար Արփիարյանի հետ ստեղծում է <<Արարատյան հայոց>> կազմակերպությունը, որը նպատակ ուներ լուսավորություն տարածել արևմտահայության մեջ, զարգացնել երիտասարդներին, բարձրացնել կրթական մակարդակը և այլն:

Փորթուգալյանը լրջորեն զբաղվում էր հայերեն չիմացող հայերին իրենց մայրենին սովորեցնելու գործով:

Շուտով հաստատվում է Վանում, ինչից առաջ Թիֆլիսում ինտենսիվ շփումներ է հաստատում <<Մշակի>> խմբագիր Գրիգոր Արծրունու և այլ հայտնի գործիչների հետ: Վանում էլ Փորթուգալյանը կրթության մշակի գործունեություն է ծավալում: Դասախոսում է Վանի Հայկազյան վարժարանում:

Փորթուգալյանը հավատացած էր, որ պետք է հայությանը գաղափարապես հեղաշրջել, բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, ազատվել կրթական հին մեթոդներից, ինչին էլ ուղղված էր իր գործունեությունը: Իր դասախոսություններրի ընթացքում Փորթուգալյանը քարոզում էր, որ կարևոր է ոչ միայն տղամարդու կրթված լինելը, այլև կնոջ: Վանում հիմնադրել է Կեդրոնական վարժարանը՝ լուսավորության օրրանը, որը սակայն փակվել է թուրքական կառավարության ջանքերով:

Փորթուգալյանի լուսավորչական գործունեությունը մեծապես նպաստել է հայ երիտասարդության շրջանում ազգային-ազատագրական գաղափարախոսության, հայկական հարցի արդարացի լուծման վերաբերյալ մտքերի տարածմանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ