Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Ուսուցիչների բազային աշխատավարձը, ցավոք, չի բարձրանա. փորձագետ

am
ousoucicneri-bazayin-asxatavarce--cavoq--ci-barcrana-porcaget

«Թեպետ գործող կառավարությունն իր ծրագրում ամրագրել է ավելացնել կրթության ֆինանսավորումը տասը տոկոսով, բայց դա չի անդրադառնալու ուսուցիչների աշխատավարձերի վրա Հիմա ԱԱԾ աշխատակիցների, բժիշկների աշխատավարձերը բարձրանում են, իսկ ուսուցիչներինը՝ ոչ»,- այս մասին լրագրողների հետ հանդիմանն ասել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Փորձագետն ասել է թ էե չնայած ԿԳՆ-ն ցանկանում է բարձրացնել նաև ուսուցիչների աշխատավարձերը, բայց դա անում է ընտրողաբար:

«Այսինքն, բարձրացնելու է այն ուսուցիչների աշխատավարձերը, որոնք կհաղթահարեն համապատասխան շեմը: Իսկ բազային աշխատավարձը, ցավոք, չի բարձրանա»:

Անդրադառնալով ԿԳ նախարար ժամանակակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի՝ օրերս հնչեցրած տեսակետին, թե բուհերի օպտիմալացման կարիք կա, փորձագետն ասաց, որ դրան ինքը համաձայն չէ. «Ամեն բուհ իր մասնագետներին է պատրաստում, ուստի համաձայն չեմ բուհերն օպտիմալացնելու մտքի հետ: Բացի դա, որոշ մասնավոր բուհեր կարող են փակվել: Որոշ բուհեր կարելի է նաեւ միավորել, բայց դա էապես չի ազդի վիճակի վրա»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ