Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Պատի՞վ, թե՞ պատիժ. հայկական ինքնությունը Թուրքիայում

pativ--te-patij-haykakan-inqnoutyoune-tourqiayoum

Չափազանց խոսուն մի դրվագ Թուրքիայի խորհրդարանից. 2016թ. ամառային նստաշրջանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից մեկը մեջլիսի ամբիոնից փորձում է մեջբերում կատարել իռլանդացի նշանավոր գրող Օսկար Ուայլդից մտքերից: Իշխող կուսակցության պատգամավորներից մեկը ընդհատում է նրան՝ ասելով. «Կարիք չկա մեջբերել մեկին, որը ոչ մահմեդական է, ոչ էլ թուրք»:

Սա այն դեպքն է, երբ անգամ առանց մեկնաբանությունների պարզորոշ տեսանելի է թուրքական իշխանությունների քաղաքական ռասիզմը: Եվ ոչ միայն քաղաքական: Ազգային ու կրոնական նմանօրինակ բացահայտ խտրականության պայմաններում, իշխող վերնախավի ռասիստական մտածելակերպի դեպքում պատկերացնել միայն կարելի է այն ահավոր դրությունը, որ կարող ես ունենալ Թուրքիայում, եթե օրինակ ոչ թե թուրք, այլ հայ ես, կամ ոչ թե մուսուլման, այլ քրիստոնյա ես: Ցավոք, պիտի փաստել, որ սա պատկերացումների մակարդակում չէ, այլ իրական կյանքում: Հայերը Թուրքիայում ապրելով հարկադրված են զգալու այդ ռասիզմի ողջ դառնությունը և հետևանքները: Թուրք արձակագիր Էլիֆ Շափաքը պատահական չէր բնորոշում իրավիճակը՝ ասելով. «Թուրքիայում հայ լինելը դժվար է, ինչպես դժվար է լինել քուրդ, կամ ալևի, կամ մեկը, ով պարզապես համաձայն չէ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Թուրքիայում»:

Ժամանակակից Թուրքիան որքան էլ հռչակում է եվրաինտեգրման կուրս ու եվրոպական արժեքների դավանանք, միևնույն է, քաղաքական, հասարակական, մշակութային ու կրթական կյանքում շարունակում է առաջնորդվել այլամերժությամբ: Քաղաքակիրթ արժեքների հետ այդպես էլ մնացել է անհաշտ ու անհամերաշխ: «Հայ» կամ «հայի զավակ» բառերը Թուրքիայում համարվում են վերջին հայհոյանքներից մեկը: Ընդ որում նման ընկալում կա երկրի առաջին դեմքից մինչև վերջին դեմքը: Ոչ վաղ անցյալում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստաեթերով հայտարարում էր, թե ընդդիմությունը զրպարտում է իրեն.

«Նրանք ինձ վրացի են անվանում: Ներողություն արտահայտությանս համար, բայց իմ հասցեին ավելի վատ խոսք էլ են ասել. նրանք ինձ հայ են անվանել»:

Ճիշտ է, հայերի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությամբ Էրդողանը փորձում է ապահովել ազգայնականների քվեները, բայց առհասարակ թուրք քաղաքական գործիչների համար սովորական պրակտիկա է դարձել հայերի հասցեին վիրավորական խոսքեր ասելը:

Պիտի նկատել, որ հայերի հանդեպ ատելությունը չի դրսևորվում միայն քաղաքական հարթակներից: Մշակույթի ոլորտում դա արտահայտվում է հայկական եկեղեցիները ախոռ դարձնելով, հայկական գերեզմանատունը ավտոկայանատեղի դարձնելով, հայկական ճարտարապետական ժառանգությունը աճուրդային վաճառքի հանելով և այլն: Հայամերժությունը Թուրքիայի քաղաքացիների մեջ արմատավորվում է դեռևս դպրոցական տարիներից: Հանրակրթական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում: Այս մասին վերջերս կրկին ահազանգել է մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը:

«Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, թե հայերը թուրքերին հարվածել են թիկունքից։ Այդ պահին ամբողջ դասարանը հայացքը սևեռեց իմ վրա»,- սեփական դառը փորձից պատմել է Փայլանը: Նա խիստ հրատապ է համարել պայքարել այդ արատավոր պրակտիկայի ու կրթական գործելաոճի դեմ, երբ հետևողականորեն շարունակում են հայերին ներկայացնել օտար ու դավաճան, ատելության ու արհամարհանքի արժանի մարդիկ:

Ի վերջո, այդպիսի դաստիարակության ու կրթության հետևանքը լինում է այն, որ օրինակ Գարո Փայլանի բանակային ընկերը, իմանալով, որ նա հայ է, կարող է զարմանք ու ափսոսանք հայտնել՝ ասելով. «Անհնար է, որ դու հայ լինես, ախր, դու լավ մարդ ես»:

Թուրքական պետությունը չի ուզում տեսնել, առավել ևս ընդունել հայերի ինքնությունը: Միայն երկու տեղ ես կարողանում դրսևորել հայկական ինքնությունդ: Եթե թուրք չես, ապա քո ինքնությունը պահպանելու համար պետությունը չի ստեղծում մշակութային և սոցիալական բավարար հնարավորություններ: Արդյունքում դու մնում ես միայնակ: Ու մինչ քո ինքնությունը քեզ համար թանկ պատիվ է, Թուրքիայում դա դառնում է ծանր պատիժ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ