Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Պետրոս Տեփոյան

am es
petros-tepoyan

Պետրոս Տեփոյանը ծնվել է Խարբեդի Խոյու գյուղում, 1884թ.-ին, վերապատվելի Հակոբ Տեփոյանի ընտանիքում: Հաճախել է քաղաքի Եփրատ քոլեջը, 1905թ-ին ստանձնել է Մալաթիայի Ազգային վարժարանի տեսուչի պաշտոնը:

1908թ-ին Օսմանյան Սահմանադրության հռչակումից հետո մեկնում է Բոստոն՝ բշկության մեջ մասնագիտանալու, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով կիսատ է թողնում ուսումը:

Բոստոնում անդամագրվում է Վերակազմյալ հնչակյան կուսակցությանը, որը պետք է ճանաչվեր իբրև Ազատական կուսակցություն: 1915թ.-ին դառնում է զորավար Անդրանիկի խորհրդականը: 1917-1918թթ. հնչակյանների «Հայկաշեն» պաշտոնաթերթի խմբագիրն է դառնում: Սերտ համագործակցում է «Մշակի» հետ:

1919թ.-ին գալիս է Կ.Պոլիս և Բերիայի եկեղեցու շրջանակում իբրև Ազգային խնամակալության ընդհանուր տնօրեն մեծ ծառայություններ է մատուցում՝ օգնելու հայ որբերին ու գաղթականներին: Վերջինս ամերիկյան Նիր իսթ րիլիֆ բարեգործական կազմակերպությանը համոզում է Թուրքիայում գտնվող 300 որբերին արտերկիր փոխադրել, քեմալականներից փախչողներին՝ փոխադրել Թրակիա:

1921թ.-ին դառնում է Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիր անդամներից: 1947-48թթ. ստանձնում է «Արեւ» օրաթերթի խմբագրի պաշտոնը:

Տեփոյանը եղել է Ռամկավար Ազատական կուսակցության Եգիպտոսի շրջանային վարչության անդամ (1926-1940), նաև կուսակցության Կենտրոնական վարչության անդամ (1937-1947):

Մասնակցել է 1938թ.-ին Կահիրեում Դաշնակցության իրավասու շրջանակների հետ խորհրդապահական տեսակցություններին՝ ներկայացնելով ՌԱԿ-ը:

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ