Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Սահմանի հակառակ կողմերում

sahmani-hakarak-koxmeroum

Արցախի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել է հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում փոխգործակցության խորացումը:

Նախօրեին հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել էին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղություն, ծանոթացել զինծառայողների առօրյային: Նիկոլ Փաշինյանը կարճատեւ արձակուրդն Արցախում անցկացնելու որոշում էր ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո:

Ավելի վաղ նա Երեւանում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Որոշ մեկնաբաններ տպավորություն ունեն, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն Արցախում քննարկումների կարիք ունի: Մանավանդ որ, անցած օրերին բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության թեմայով որոշակի շեշտադրումներ արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածաշրջանային այցի արդյունքներով տարածել են հայտարարություն, որտեղ կարեւորություն են տվել ԱՊՀ երկրների առաջնորդների Դուշանբեի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիեւ երկխոսության համատեքստում շփման գծում իրավիճակի համեմատական կայունացմանը, վստահության ամրապնդման հետագա քայլերին՝ տպավորություն փոխանցելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են բարձր մակարդակի երկխոսության:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արցախյան ուղեւորությունը կարեւորվում է նաեւ նրանով, որ մոտակա օրերին Աստանայում գումարվում է ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողով: Վերջին շրջանում ավելի են տարածվում լուրեր, թե Ադրբեջանը կարող է որեւէ ՝ դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնել ՀԱՊԿ-ին: Կան ոչ պաշտոնական տեղեկություններ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է նշանակվել Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Զասը: Ադրբեջանական մամուլը հասցրել է պարզել, որ վերջինս ժամանակին գերազանցությամբ ավարտել է Բաքվի համազորային ռազմական ուսումնարանը եւ «լավագույն հիշողություններ ունի Ադրբեջանից»:

Բելառուսը եւ Ղազախստանը համարվում են Ադրբեջանի շահերի լոբբիստը պոստխորհդային կառույցներում: Բացառված չէ, որ ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովում Ադրբեջանի եւ կազմակերպության փոխհարաբերությունների հարցը նախնական, ոչ պաշտոնական արծարծման դրվի կամ Ղազախստանի, կամ Բելառուսի նախաձեռնությամբ: Ադրբեջանական աղբյուրներն առայժմ խիստ զգուշավորություն են պահպանում: Բայց գրեթե խորհրդանշական է, որ նոյեմբերի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան հատվածի հակառակ կողմ՝ Աղդամի եւ Աղջաբեդիի շրջաններ է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Պաշտոնական տեղեկատվությունը սահմանափակվել է նրա հանդիպումների, այսպես ասած, քաղաքացիական մասով: Ալիեւը ներկա է գտնվել շրջանային նշանակության մի ճանապարհահատվածի եւ Մուղամի կենտրոնի բացմանը, եղել բամբակագործությամբ զբաղվող մի ֆերմերային տնտեսությունում: Շփման գիծ այցելելու եւ զինվորականների հետ հանդիպումների մասին տեղեկատվություն չի տարածվել, սակայն հայտնի է, որ նույն օրը «մերձճակատային գոտում բացվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի նոր զորամաս»:

Ըստ երեւույթին, Ալիեւի ուղեւորությունն Աղդամ եւ Աղջաբեդի հայելային պատասխանն է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Արցախ այցելության: Շուրջ մեկ ամիս հետո Միլանում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Կա՞ բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժելու սպասում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ