ՌԴ-ն դադարեցնում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շուրջ

     

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունիսի 19-ից դադարեցնում է համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շուրջ: Այս մասին հաղորդում է ռուսական RT գործակալությունը:

     

    ՌԴ պաշտպանության նախարարությունում նշեցին, որ ԱՄՆ ավիացիայի գործողությունները պաշտոնական Դամասկոսի հանդեպ հանդիսանում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, ինչպես նաև ռազմական ագրեսիա Սիրիայի նկատմամբ:

     «Բացի այդ, Սիրիայի օդային տարածքում տվյալ ժամանակաշրջանում մարտական գործողություններ են իրականացրել Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ինքնաթիռները: Սակայն կոալիցիոն ուժերի հրամանտարաությունը չի օգտագործել Էլ-Ուդեյդ ավիաբազայի հրամանատարության (Կատար) և Հմեյիմ ավաիաբազայի միջև եղած կապի համապատասխան միջոցը Սիրիայի օդային տարածքում միջադեպը կանխելու նպատակով», – հայտնում են գերատեսչությունում:

    Նախարարությունում հավելեցին, որ նման գործողությունները դիտարկվում են որպես սեփական պարտավորությունների կանխամտածված չկատարում:

     «ՌԴ պաշտպանության նախարարությունը հունիսի 19-ից դադարեցնում է համագործակցությունը ամերիկյան կողմի հետ Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակներում և պահանջում է ամերիկյան կողմից միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և ներկայացնել ձեռնարկված միջոցների արդյունքները», – ասվում է հայտարարության մեջ:

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն