Վեհափառը առկախել է Պոլսի ժողովի որոշումների իրագործումը՝ կողմերին հրավիրելով Մայր Աթոռ. Վահրամ քահանա Մելիքյան

    «Երեկվա ժողովից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արամ Աթեշյանին և Սահակ Մաշալյանին հրավիրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- այս մասին «Հայ ձայնին» ասաց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Վեհափառը 2 սրբազանների հետ էլ կապի մեջ է եղել այս օրերին և երեկ նրանց հրավիրել է Մայր Աթոռ, որտեղ կքննարկեն և կգան համապատասխան եզրահանգումների ընտրական գործընթացների վերաբերյալ»:

    Հիշեցնենք, որ Ստամբուլի ազգային եկեղեցական կյանքը  տագնապ  էր ապրում մասնավորապես օրեր առաջ կրոնական ժողովի ատենապետ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականից հետո: Դրա հետևանքով համայնքի աշխարհիկ և կրոնական գործիչները երեկ  Գում Գափու շրջանում գտնվող Պոլսի Պատրիարքարանի համալիրում գումարեցին ժողով: Մեր տեղեկությունների համաձայն՝ ժողովի ավարտից անմիջապես հետո կաթողիկոսը կապ է հաստատել ժողովի մասնակիցների հետ՝ առաջարկելով չեղարկել ժողովի ավարտին ընդունված որոշումները: Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր բարձր տնօրինությամբ 2 սրբազաններին հրավիրել է Էջմիածին՝ միասին քննարեկլու վերջին օրերին Ստամբուլում ի հայտ եկած եկեղեցական տագնապի մանրամասները, որպեսզի կողմերը համապատասխան և ճիշտ որոշումների հիման վրա կարողանան հանգուցալուծել Պոլսի նոր պատրիարքի ընտրության հարցը:      

    Share Button

    Հոդվածներ

    Անվտանգություն. Արմեն Մանվելյան

    Մարտի 27 , 2017 , 21:33
    (մաս առաջին) Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի ֆոնին մեր հանրապետության համար հիմնական հարցը մնում է պետության անվտանգությունը: Եվ բնական հարց է առաջանում. արդյոք այն ամբողջությամբ կամ գոնե մասամբ ընդգրկվա՞ծ է կուսակցությունների նախընտրական ծրագրերում եւ քարոզներում,

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:44
      29.03

      Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում

    • 20:17
      29.03

      Կոմիտասի անվան ազգային քառյակի ապրիլ ամսվա հյուրախաղերը

    • 19:53
      28.03

      Օպերա Գալա. Բարսեղ Թումանյան և ընկերներ

    • 23:14
      27.03

      Հայաստանի Նոր անուններ ծրագիրը ներկայացնում է շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների

    • 18:04
      27.03

      Մարտի 28-ին ելույթ կունենա Տաթևի վանական երգչախումբը