Ահաբեկիչները ավերակների են վերածել Աղաջանյան հայկական գյուղի տները. Տեր Արթուն քահանա Խալաթյան

    «Իրբիլում և Քիրքուքում վիճակը մինչև հիմա լավ է, խաղաղ ու ապահով, սակայն Իրբիլում եկեղեցի չունենք»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց Իրբիլի հոգևոր հովիվ տեր Արթուն քահանա Խալաթյանը :

    Տեր հոր խոսքով, Իրբիլում հայկական եկեղեցի չունենալու պատճառով ամեն ուրբաթ այլ վայրում՝ ասորիների եկեղեցում են մատուցվում պատարագները, որոնց մասնակցում են մոտավորապես 25-30 հավատացյալներ, տոն օրերին էլ կազմակերպվում են համապատասխան թեմատիկայով միջոցառումներ:

    «Իրբիլում այժմ մոտավորապես 30 ընտանիք կա, այստեղ են նաև Մոսուլը լքած ընտանիքները: Նրանց մի մասն արդեն աշխատում է, մյուսը՝ սպասում է իրադարձությունների զարգացումներին, իսկ մյուսն էլ՝ ճամփորդում է: Չեմ կարծում, թե հայությունը կվերադառնա Մոսուլ, քանի որ քրիստոնյաների համար դժվար է վերադառնալ ու ապրել այնտեղ: Նախքան Մոսուլի գրավումն էլ տեղացիները քրիստոնյաների հանդեպ այնքան էլ լավ վերաբերմունք չունեին, նրանց հակառակ էին տրամադրված: Եվ չեմ կարծում, թե այնտեղի մեր եկեղեցիները կնորոգեն. ո՞ւմ համար նորոգեն, եթե ժողովուրդը չի վերադառնա»,- նշեց տեր հայրը՝ հավելելով, որ Մոսուլից Քուրդիստան է տեղափոխվել մոտավորապես 100 ընտանիք, և այնտեղ կա 4 քահանա:

    Քուրդիստանում, ըստ տեր հոր, տնտեսական խնդիրներ կան, աշխատավարձը կիսով չափ է վճարվում, և այդ պատճառով երկարաձգվում է Իրբիլի եկեղեցու շինարարությունը:

    Առաջնորդարանը Մոսուլից Քուրդիստան տեղափոխված հայ ընտանիքներին որոշակի օժանդակություն ցուցաբերում է: Ըստ տեր Արթունի՝ Առաջնորդարանը

    նրանց գումար է տրամադրում, վերջին անգամ այդ գումարը տրամադրվել է Սբ. Զատկի տոնին: Քույր եկեղեցիները արաբ քրիստոնյաներին ապահովել էին բնակարաններով, վճարում էին բնակվարձը, բայց 2 ամսից դադարելու են վճարել, որպեսզի ստիպված վերադառնան իրենց գյուղերը: Տեր հոր խոսքով, աշխատանք ունեցողները չեն ցանկանում հեռանալ, իսկ մյուսները վերադառնալու մտադրություն ունեն: «Ժողովուրդը ասում է, որ կվերադառնա ան դեպքում, եթե այդ շրջանները ապահով լինեն, շատերի կարծիքով պատերազմը դեռ չի վերջացել, չէ՞ որ Մոսուլում դեռ պատերազմ կա: Դրսից եկողները չէին, որ ավիրեցին Մոսուլը, թալանեցին տները. դրացիներն էին: Քանի որ նրանք ծայրահեղություն ունեին քրիստոնյաների հանդեպ»,- ասաց տեր հայրը:

    Վերջինս հավելեց, որ Իրաք-Քուրդիստան սահմանին գտնվող հայկական Աղաջանյան գյուղը, որտեղ 20 հայկական տուն կա, դարձել էր ԻՊ-ի թիրախ, սակայն այժմ ազատագրված է: Տեր հոր խոսքով, մի քանի ընտանիք ցանկություն հայտնել է վերադառնալ Աղաջանյան, սակայն ահաբեկիչները ավերակների էին վերածել մարդկանց տները:

     

     

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն