ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլի պատանեկան թիմի հերթական հաղթանակը (Լուսանկարներ)

    ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլի պատանեկան թիմը նախօրեին գրանցել է հերթական հաղթանակը: Այս անգամ «Անդրանիկ»-ի մրցակիցն էր Սևան քաղաքի մարզադպրոցի 2004-5թթ. ծնված պատանիների ֆուտբոլի հավաքական թիմը:

    «Սևանի թիմը լավ որակներ ուներ ու լավ էր պատրաստված, խաղը ընթացել է հավասար պայքարի մթնոլորտում: «Անդրանիկ» թիմը իր որակների շնորհիվ առավելություն գրանցեց և՛ առաջին, և՛ երկրորդ խաղակեսերում, 3.1 հաշվով հաղթանակ տարավ: Թիմային խաղը ստացվեց»,-«Հայ ձայնի» հետ զրույցում նշեց Վարդենիսի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Դավթյանը:

    Դավթյանի խոսքով, հաջորդ հանդիպումը կրկին տեղի է ունենալու Վարդենիսում, և այս անգամ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը հյուրընկալելու է Մարտունի քաղաքի նույն տարիքային խմբի ֆուտբոլային ակումբին, որը մայիս ամսին արդեն մասնակցել է Հայաստանի առաջնության փնջային մրցումներին: Այս թիմը բարձրակարգ թիմերի հետ է հանդիպումներ անցկացրել, և ըստ մեր զրուցակցի, այս թիմը խաղերի ընթացքում կատարելագործվել է և «Անդրանիկ» թիմն էլ ավելի լրջորեն է նախապատրաստվում այս խաղին:

    «Այսպիսի հանդիպումներով մենք փորձարկում ենք մեր ֆուտբոլիստներին, որպեսզի ձևավորենք ակումբի վերջնական կազմը, որն էլ սեպտեմբերին կմասնակցի Հայաստանի պատանեկան առաջնությանը»,- իր խոսքը եզրափակեց Դավթյանը:

    Share Button

    Հոդվածներ

    Կհայտնվի արդյո՞ք Հայաստանից հարավ քրդական պետություն. Արմեն Մանվելյան

    Հունիսի 24 , 2017 , 17:11
    Քրդական հարցի շուրջ նոր զարգացումներ են սպասվումՙ պայմանավորված Քրդական ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հայտարարության հետ, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին այնտեղ կազմակերպվելու է հանրաքվե անկախ պետություն ստեղծելու հարցի շուրջ: Այն, որ այդ շրջանում բնակվող քուրդ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 19:32
      22.06

      Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Մեծամոր քաղաքի մշակույթի տան բեմում

    • 15:30
      22.06

      Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգները՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում

    • 14:02
      22.06

      Մոսկվայում տեղի կունենա «ԾԻՐԱՆ–2017» բազմազգ տոնը

    • 20:33
      19.06

      Հունիսի 20-ին տեղի կունենա բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի գրքի շնորհանդեսը

    • 20:52
      09.06

      Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը