Արցախի հարցով սփյուռքն անելիք ունի՞

    Ապրիլյան քառօրյայից հետո սփյուռքի տարբեր երկիրներում զինվորական ծառայություն ունեցած հայազգի սպաները (հանգստյան կոչված) Երեւան ժամանեցին: Ճիշտ է, որ այդ սպաների թիվը մեծ չէր, բայց եւ այնպես կարեւոր էր, որ ռազմական գիտելիք ու մանավանդ զինվորական երկար տարիների փորձառություն ունեցած հայազգի սպաները Երեւան հասնեն ու տարբեր մակարդակի խորհրդակցություններ ունենան ՀՀ պաշտպանության նախարարության եւ բանակի պատասխանատուների հետ:

    Ըստ էության, նախաձեռնությունը պատկանում էր ՀՀ ազգային հերոս գեներալ –մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին, ով ապրիլյան քառօրյայի դեպքերից անմիջապես հետո ու Ստեփանակերտում աշխարհացրիվ հայ սպաներին դիմելով՝ կոչ էր անում նրանց, որպեսզի մասնակցեն Արցախի սահմանների ամրացման գործին:

    Այդ կոչից ամիսներ անց ընդհանուր լռություն տիրեց լեգենդար Կոմանդոսի հնչեցրած կոչի  վերաբերյալ ու ցայսօր էլ հստակ տեղեկություններ չեն հրապարակվել հայազգի սպաների  այդքան կարեւոր եւ այժմեական նախաձեռնության մասին:
    Հավանաբար կարեւոր էլ չէ, որ հանրության լայն շերտերը տեղեկություններ ստանան այդ տիպի նախաձեռնությունների  մասին, սակայն կարեւորը Արցախի սահմանների պահպանության խնդրով նոր գործելաոճեր ընդունելն է: Այստեղ է նաեւ, որ կարեւորվում է  սփյուռքի մասնակցությունը Արցախի պաշտպանության անհետաձգելի գործին:
    Ցանկացանք այս մտքերը շրջանառության մեջ դնել այն պահին, երբ Արցախի սահմաններում   հերթական անգամ հայոց բանակի արի զինվորները իրենց արյունն են տալիս:

    «Արյուն տալը» ցանկացած ժողովրդի վերանորոգման, նրա հոգեբանական, իմացական եւ գոյութենական աշխարհում եղած կուտակումները մաքրող գործոն է:

    Երբ մարդիկ՝ հայեր կամ օտարներ, իրենց քննադատության լայն բերանները բաց անեն՝  առարկելով, որ Բաքվի թույլ տված սադրանքների  հետեւանքով հայկական պաշտպանական բանակի զինվորներն իզուր են  զոհվում, այստեղ է մտահոգիչ հանգամանքը:

    Մտահոգիչ է, այո՛, որովհետեւ այդ հերոսները խորունկ գիտակցության ոգեղեն արժեքները իրենց զենքերի հետ կրելով է, որ պաշտպանում են հերոսական այդ հողի սահմանները:
    Ու եթե Արցախը մեզ համար սոսկ հողակտորից ավելին լինելով մեր ապրող հայրենիքի անմասն  հատվածն է, ապա այդ վերագրումները եւ տեղի ունեցող արյունահոսության մասին եղած դժգոհությունները աններելի են:

    Մեզ համար այլ ճանապարհ չկա :
    Մենք կոչված ենք հաղթելու ու այս առումով է նաեւ, որ խոսքից գործի անցնելով պարտավոր ենք օգտվել հայության տարբեր խավերի ունեցած փորձառությունից:

    Մենք պատերազմների ենք ականտես եղել Միջին Արեւելքում , պատերազմներ ենք տեսել աշխարհի տարբեր գոտիներում ու շատ հաճախ մեր սպաներն ու զինվորները այլ երկիրների տարազով ու սրով մասնակցել են այդ պատերազմներին:
    Հիմա կարեւոր փուլում ենք, ու մեզ համար ամենաէական խնդիրը Արցախի սահմանների ամրապնդումն է:
    Դա պետք է անենք միասնաբար, առանց խտրականություն դնելու եւ լայն բացելով հորիզոնը բոլոր նրանց առջեւ, որոնք տարբեր եղանակներով պատրաստ են սատար կանգնել Արցախի ու Հայաստանի հերոսական բանակներին:

    «Հայ ձայն»

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն