Թուրքիա-Կատար հարաբերությունների պահպահնման շուրջ հայտարարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Վարուժան Գեղամյան

    «Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ արաբական աշխարհում չկա համաձայնություն, իսկ այդ անհամաձայնությունից փորձում են օգտվել բոլոր հնարավոր ուժերը»,-«Հայ ձայնի» հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ խոսելով Թուրքիա-Իրան-Կատար հարաբերությունների նոր փուլի մասին:

    Վերջինս նշեց, որ այս դեպքում Թուրքիան խոստանում է, որ կպահի ու ավելի կխորացնի Կատարի հետ իր հարաբերությունները, ինչը մարտավարական հնարք է Թուրքիայի կողմից և նպատակ է հետապնդում արաբական աշխարհում ազդեցության լծակ ստեղծել՝ ի դեմս Կատարի: «Դժվար թե Կատարի և ԱՄԷ-ի նման ազդեցիկ երկրների միջև հարաբերություններն այնքան լարվեն, որ պատերազմ սկսվի, ինչը նշանակում է, որ եթե Թուրքիան այս պահին Կատարին սարտարում է, նրան հնարավորություն է տալիս յուրահատուկ միջնորդի դեր ստանձնել և դրանով ազդեցության լծակ ձեռք բերել արաբական աշխարհում»,- ասաց Գեղամյանը՝ հավելելով, որ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ևս կրում են խիստ պրագմատիկ բնույթ և դրանք ռազմավարական համագործակցություն կոչել չենք կարող, այնուամենայնիվ մի շարք ոլորտներում համագործակցություն կա, որը ռազմավարական պայմանավորվածության չի հասնում:

    Ըստ թուրքագետի՝ Թուրքիան ու Իրանը ծայրահեղ հակասող կարծիքներ ունեն Սիրիայի հարցի շուրջ, և այս մերձեցումը ընդամենը մարտավարական բնույթ է կրում՝ զերծ է որևէ ռազմավարական խորությունից: Հետագա զարգացումների ընթացքում, թուրքագետի կարծիքով, ականատես կլինենք, թե ինչպես են խորանում տարաձայնությունները թե՛ Թուրքիա-Կատար, թե՛ Թուրքիա-Իրան հարաբերություններում:

    «Կատարի և Թուրքիայի միջև հարաբերությունները դեռ վաղուց էին ակտիվ բնույթ կրում, 2014թ-ից քննարկվում էր Կատարում թուրքական զորամիավորման տեղակայման հարցը, իսկ Կատարն էլ մի քանի միլիարդ դոլարի հասնող ներդրումներ է արել Թուրքիայի տնտեսության մեջ: Մշտապես խոսվում էր այն մասին, որ Թուրքիայի իշխանությունների գաղափարական կողմնորոշումը բավական հարազատ է Կատարի իշխանությունների գաղափարական կողմնորոշմանը: Պետք է հիշել, օրինակ, որ Կատարը, նաև Էրդողանը աջակցում էին «Մուսուլման եղբայրներին», որը Եգիպտոսում անհանգստություն էր առաջացնում: Եվ այս պահին Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ շարունակելու է պահպանել Կատարի հետ հարաբերությունները բավական զարգացած մակարդակում, ինչը մարտավարական ժամանակավոր բնույթ ունի»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Իրանի հետ հարաբերությունները ևս նույն բնույթն ունեն:

    Թուրքիան ու Իրանը լուրջ հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ ունեն, և դժվար է ասել, որ այս իրավիճակը կարող է վերածել Թուրքիա-Իրան հարաբերությունների նոր առանցքի ձևավորմանը, քանի որ և՛ պատմական, և՛ իրատեսական գնահատումը ցույց է տալիս, որ այս երկու երկրները չեն կարող ունենալ ռազմավարական համագործակցություն:

    Գեղամյանի խոսքերի համաձայն՝ Թուրքիա-Իրան հարաբերությունների բարելավմամբ Թուրքիան նպատակ չունի հակադրվելու ԱՄՆ-ին, քանի որ Թուրքիան զգալիորեն կախված է ԱՄՆ-ից և ամեն ինչ անում է, որպեսզի Ամերիկայիյ հետ համաձայնության որոշակի եզրեր գտնի. հակառակ պարագայում ամերիկյան աջակցությունը քրդերին ավելի է մեծանալու, ինչը Թուրքիայի շահերին հակասում է, և թուրքագետի կարծիքով՝ ավելորդ գրգռելու կարիք չկա:

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն