Հայրապետական մաղթանք Ստամբուլում. Բացակայում էր Արամ Աթեշյանը

    Երeկ Ստամբուլում հայրապետական մաղթանք է տեղի ունեցել: Այս մասին «Հայ ձայնը» տեղեկացել է Ստամբուլի իր աղբյուրից, ով նաեւ փոխանցել է, որ հայրապետական մաղթանքը  կատարվել է   Կաթողիկե Սուրբ Էջմիածնի  տոնի  կապակցությամբ: Հայրապետական մաղթանքը տեղի է ունեցել Ստամբուլի Գուզգունջուք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարված մատաղօրհնեքի Սուրբ Պատարագի ընթացքում: Արարողությունը հանդիսապետել է Պոլսո պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Տ. Սահակ եպս. Մաշալյանը: Արարողութիւններին ներկա չի եղել Արամ Աթեշյանը:

        Նշենք, որ Սուրբ Պատարագի ավարտին պատրաստվել է սիրո սեղան եկեղեցու պարտեզում: Սիրո սեղանի ընթացքում հավուր պատշաճ   խոսքերով հանդես են եկել Տ. Սահակ սրբազանը, ինչպես նաեւ Սուրբ Գրիգոր եկեղեցու թաղականության ատենապետ Եդվարդ Խաչատուր Այվազյանը: Խոսք արտասանողները շեշտադրել են Հայաստանյայց եկեղեցու դերը եւ մաղթել են մեր եկեղեցու անսասանության եւ միասնակամության վերաբերյալ:

    Հիշեցնենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Ստամբուլի ասիական ափում ու նույն թաղամասում գործում են հրեական համայնքի սինագոգ, ինչպես նաեւ սունիների մզկիթ:

    Share Button

    Հոդվածներ

    «Թադեմ» հուշագրության հաղթարշավը շարունակվում է. Հ. Ծ

    Հունիսի 24 , 2017 , 18:04
    Ռոբերտ Արամ Գալուստյանի «Թադեմ: Հորս գյուղը» (Tadem: My Father՛s Village) հուշագրությունը շարունակում է արժանանալ գովասանական խոսքերի: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, գիրքն իր ապրիլյան համարում գրախոսել է Օքսֆորդ համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Հոլոքոսթի

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 19:32
      22.06

      Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Մեծամոր քաղաքի մշակույթի տան բեմում

    • 15:30
      22.06

      Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգները՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում

    • 14:02
      22.06

      Մոսկվայում տեղի կունենա «ԾԻՐԱՆ–2017» բազմազգ տոնը

    • 20:33
      19.06

      Հունիսի 20-ին տեղի կունենա բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի գրքի շնորհանդեսը

    • 20:52
      09.06

      Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը