Մամուլն է ճաշակ թելադրում. Հակոբ Ասատրյան

    Չեխիայում ապրող լրագրող, «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, որ երկար տարիներ իբրեւ լրագրող գործել է Հայաստանում, աշխատելով նորանկախ Հայաստանի առաջին մամուլի օրգաններից մեկում՝ «Ազգ»-ում, հայաստանյան մամուլի վիճակը համարեց հարաբերական ազատ, «Հայ Ձայն»-ի հետ զրույցում նշելով, որ նույն ազատությունը կա նաեւ Չեխիայում, լրագրողները կարող են հեշտությամբ քննադատել թե՛ վարչապետին, թե՛ նախագահին, թե՛ մյուս քաղաքական գործիչներին, սակայն այնտեղ ընդդիմությունն ու կոալիցաները ձեւական չեն, եւ հավասարակշռություն կա քաղաքական ուժերի միջեւ. «Հայաստանի պես չէ, որ ամբողջը նույն իշխանությունն է: Հայաստանում չկան հավասար ուժ ունեցող քաղաքական կառույցներ, ինչը թուլացնում է երկրի ընդհանուր զարգացումը. Ձեւական ընդդիմությունն ու ձեւական կոալիցաները չեն թողնում, որ հավասարաչափ զարգացում լինի»,-ասաց Հակոբ Ասատրյանը:
    «Հայ Ձայն»-ի հետ զրույցում նա նաեւ նշեց, որ հայաստանյան մամուլի ազատությունը նա տեսնում է ավելի շատ կայքէջերում եւ համացանցային հեռուստալիքներում, սական տպագիր մամուլում եւ հեռուստատեսություններում, ըստ նրա, այդ ազատությունը հարյուր տոկոսանոց չէ, յուրաքանչուրը կախված է որեւէ մի կուսակցութունից կամ ֆինանսավորման այլ աղբյուրից կամ էլ առաջնորդվում է անձնական շահերով:
    «Իհարկե, որոշ երկրների հետ համեմատելով գուցե դրախտ է հայաստանյան մամուլի վիճակը, բայց եւրոպական երկրների հետ չես կարող համեմատել: Չնայած իհարկե Եվրոպայում էլ այլ ծայրահեղություններ կան, ինչպես ասացի՝ նրանք էլ կարող են ներքաղաքական հարցերում խիստ կողմնորոշումներ ունենալ՝ լինել նախագահի կամ վարչապետի կողմնակից»,-նշեց մեր զրուցակիցը:
    Հակոբ Ասատրյանի դիտարկմամբ, Հայաստանում մամուլը մի առանձնահատկություն էլ ունի, ըստ նրա՝ ավելի շատ երկրորդական, երրորդական հարցերի վրա է ուշադրություն դարձնում, քան՝ կարեւոր, ազգային անվտանգության խնդիրների: «Երբ որ ես հեռուստատեսային ռեպորտաժների ժամանակ տեսնում եմ, թե լրագրողները ինչ հարցեր են տալիս, ծիծաղելի է, որովհետեւ պետք է պատասխանատու լինել եւ այնպիսի հարցեր տալ, որոնք կօգնեն հարցերի լուծմանը, այլ ոչ թե շոու բիզնեսի, սկանդալային ինչ-որ բան ստեղծելու մոտեցում ցույց կտան»,-լրագրողների՝ հարցերի հանդեպ մոտեցումների մասին ասաց նա:
    «Օրեր» ամսագրի խմբագիրն անդրադարձավ նաեւ Հայաստանում կայքէջերի զարգացմանը խանգարող մեկ այլ երեւույթի, որը ըստ նրա, վարկանիշների մրցակցությունն է՝ կայքերը ձգտում են էջ մտնելու ռեյտինգներ ապահովել, ինչը բերում է մակարդակի իջեցում: «Եվ ամենահիմար, ամենատափակ նյութերը, նույնիսկ հրապարակման ոչ արժանի նյութերը դարձնելով գլխավոր նյութեր, գցում են մամուլի հանդեպ վստահությունն ու ճաշակը, մինչդեռ մամուլն է ճաշակ թելադրում»,-իր մտահոգությունն արտահայտեց Հակոբ Ասատրյանը:
    Ըստ Եվրոպայում լույս տեսնող հայկական ամսագրի խմբագրի, իրենց ամսագրում փորձում են պահել այդ նշաձողը եւ չիջնել ընթերցողի ցանկությունների մակարդակին: «Օրինակ, մենք ռաբիզ երաժշտության գովազդ չենք դնում, հայկական ազգային կամ դասական երաժշտության նյութերը մեզ մոտ մեր ամենաընթերցված նյութերն են, որովհետեւ այդ ենք մատուցում: Ինչ մատուցես, այն էլ կընկալի ընթերցողը: Կարեւոր է՝ թե ինչ ես ներկայացնում եւ ինչպես ես ներկայցանում: Լավի, պրոֆեսիոնալի պահանջարկ միշտ էլ կա, ուղղակի պետք է ճիշտ ներկայացնել»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ հեռուստատեսությանն է պատկանում ճաշակ ձեւավորելու եւ լեզու սովորեցնելու ամենամեծ դերը:

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն