Աղասի Ենոքյան. «Թրամփյան քաղաքականությունը դեռեւս ձեւակերպված չէ»

    Ինչպես հայտնի է՝ ամերիկյան վարչակարգը միգրացիոն բարեփոխումներ է իրականացնում, ինչի արդյունքում ԱՄՆ նախագահը խոսել է «Գրին քարտի» տրամադրման ներկայիս համակարգի փոփոխության մասին, որի հատկացման պայմաններից են անգլերեն լեզվի իմացությունը,  մասնագիտական կարողությունները եւ այլն:

     

    Քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Հայ Ձայնին» հայտնեց, որ «Գրին քարտի» տրամադրման համար միշտ էլ կրթական որոշակի մակարդակ պարտադիր է եղել, գոնե միջնակարգ կրթության առկայությունն անհրաժեշտ է եղել, ուղղակի հիմա ավելի խստացումներ են ավելացվել եւ, մեր այն հարցին, թե արդյո՞ք նոր պայմանները կազդեն Հայաստանից դիմողների թվի վրա, եւ ավելի շատ մարդիկ կփորձեն օգտվել նոր հնարավորություններից, Ենոքյանը պատասխանեց. «Նկատի ունենալով, որ Հայաստանից գնացողները հիմնականում ունեն բարձրագույն կրթություն, թերեւս  կավելանա մեր երկրից ուղեղների արտահոսքը, եւ կդյուրանա  «Գրին քարտի» շահումը այն մարդկանց համար, որոնք ԱՄՆ-ի համար ունեն անհրաժեշտ մասնագիտություն: Այնպես որ երկիմաստ ձեւով կարող ենք մեկնաբանել նոր որոշումը»:  Ըստ նրա, առայժմ դժվար է ամբողջությամբ վերլուծել նոր կարգը, քանի որ ինքն օրենքին ամբողջությամբ ծանոթ չէ, ԶԼՄ-ներից է տեղեկացել որոշման մասին, բայց, նշեց, թե այն, որ շատերը արտագաղթելու ցանկություն ունեն, փաստ է: Նա այդ հանգամանքը բացատրեց նրանով, որ մասնագետները Հայաստանում զարգացման հեռանկար չեն տեսնում, իսկ պետությունն էլ անհրաժեշտ պայմանները չի ստեղծում  մասնագետների համար: 

     

    Արդյո՞ք ԱՄՆ-ում փոխվել է գաղթականների հանդեպ վերաբերմունքը մեր հարցին Աղասի Ենոքյանը, որ վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, պատասխանեց, որ այն շրջաններում, որտեղ ինքը եղել է՝ Լոս Անջելես, Սան-Ֆրանցիսկո եւ այլն, ամբողջովին գաղթականներով բնակեցված շրջաններ են, եւ այնտեղ գաղթականները մեծ հնարավորություններ ունեն ինտեգրվելու, իսկ այլ նահանգների մասին, որտեղ Թրամփի հիմնական ընտրազանգվածն է, դժվարացավ կարծիք հայտնել:  

     

    Ինչպիսին կլինի ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանեց,

    «Թրամփյան քաղաքականությունը դեռեւս ձեւակերպված չէ: Երբ որ մենք տեսնում ենք ակտիվ շարժումներ մերձավոր արեւելյան շրջանում, զինաշարժեր,  այս ամեն ինչի պատճառն թերեւս այն է, որ Թրամփն ամբողջությամբ չի տիրապետում Կոնգրեսին, չի կարողանում անցկացնել իրեն անհրաժեշտ օրինագծեր, այն պարզապես ցուցադրում է այն, ինչ կարող է ցուցադրել, որպես գլխավոր հրամանատար, ինչի արդյունքում էլ նման զինաշարժեր է ցույց տալիս:

     

    Ամերիկյան բարձրագույն իստեբլիշմենթի ութսուն  տոկոսը դեռեւս ձեւավորված չէ, դեռեւս այդ մարդիկ իրենց տեսակետը պիտի ներկայացնեն նախագահին եւ նրա օգնությամբ առաջ տանեն քաղաքականությունը: Դեռեւս այս պրոցեսն է: Ես թրամփյան քաղաքականություն առայժմ չեմ տեսնում, տեսնում եմ  առանձին քաղաքական քայլեր»,- «Հայ Ձայնի» հետ զրույցի ժամանակ ասաց քաղաքագետը:

     

    Թե ինչքա՞ն կտեւի այդ անցման շրջանը,  Աղասի Ենոքյանը դժվարացավ պատասխանել, նշելով, որ առաջիկայում ԱՄՆ-ի համար մեկ այլ  խնդիր է առաջանալու. «Երկու պալատներում էլ  ընտրություններ են լինելու, եւ հանրապետականները պետք է փորձեն գտնել ինչ որ մի ձեւ, մինչ այդ «լավ Թրամփ» ստանալ,  որպեսզի կարողանան լավ ձայներ ապահովել, կամ էլ այս ընթացքում նրանք կարող են ձերբազատվել Թրամփից»: Թրամփի հեռացման հետ կապված խոսակցությունների մասին նա ասաց՝ այո՛, կան  խոսակցություններ, բայց շատ երկար գործընթաց է:  

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն