Այսօր մշակույթի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է

    «Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը: Նա չափել է անդունդների խորքը և զգացել է լեռների սլացքը, թեքվել է բոլոր ծաղիկների և բույսերի վրա: Մշտապես պահպանել է մոր ջերմության և անսահման սրտի զգացողությունը, հյուսել նրա սիրո երգը: Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին, անաղարտ հայացքով նայում մարդկանց և աշխարհին, ժողովրդական մեծ կյանքի ընթացքին»:

                                                                                                                                 Հրանտ Թամրազյան

     

     

    Այսօր ականվոր հայ գրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է:

    Վախթանգ Անանյանը 20-րդ դարի շնորհաշատ ծնունդներից մեկն է։ Նրա ապրած ժամանակաշրջանը և դրանից բխող բոլոր դժվարությունները չընկճեցին ականավոր գրողին․․․ Իր գրչին զարկ տալով՝ Վ․Անանյանը դարձավ հայ գրականության մեջ այսօր արդեն շատ հայտնի ու ակտուալ որսորդական պատմվածքի սկզբնավորողը։

     

      Վախթանգ Անանյանը ծնվել է 1905թ․ հուլիսի 26-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 8-ին)։ Մանկությունն անց է կացրել ծննդավայրում՝ Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում։ Տեղի դպրոցում նախնական կրթությունն ստանալուց հետո՝ 1915թ․ ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոց, սակայն այս փաստը գրողն իր ողջ գոյության ընթացքում հիշում էր ցավով․ ուսման վարձը չվճարելով՝ Անանյանը դուրս է մնում դպրոցից։ Այս առթիվ հիշում է․

     

    -Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

      Այնուհետև Վ․ Անանյանը տեղափոխվել է Երևան, որտեղ և սկսվել է վերջինիս աշխատանքային գործունեությունը։ Մասնավորապես 1930-31թթ․․ աշխատել է «Մաճկալ», իսկ 1931-35թթ․․՝ «Սոցիալիստական գյուղատնտեսություն» թերթերի խմբագրություններում։ 1935թ․ եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիրը։

     

      1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում տիրում էր ստալինյան բռնաճնշումների սարսափը, սեփական կարծիքն արտահայտելու հետևանքով ժողովուրդը ենթարկվում էր բռնաճնշումների ու պարտադրված աքսորի։ Այդ ժամանակաշրջանում ապրող Վախթանգ Անանյանը ևս իր մաշկի վրա զգաց ստալինյան յաթաղանի ուժը․ 1937-39թթ․․ Անանյանը գտնվել է ԽՍՀՄ բանտերում անազատության մեջ։ Բանտից դուրս գալուց հետո շարունակել է ստեղծագործել, իսկ արդեն 1941թ․-ից Վախթանգ Անանյանը ակտիվ կերպով մասնակցել է  Հայրենական Մեծ պատերազմին, կռվել մինչև պատերազմի ավարտը։ 1945թ․-ին վերադառնալով պատերազմից՝ Անանյանը կրկին  իր գրչի հետ ճանապարհ է ընկնում։

     

     

       Գրականության ասպարեզում Վախթանգ Անանյանի առաջնեկը ծնվել է 1927թ․-ին։ Ստեղծագործությանն անվանումն էր «Չոլախ Թաքոն», որը հրատարակվեց «Պիոներ» ամսագրում։ Առաջին վիպակը լույս տեսավ 1930 թ․-ին՝ «Կրակե օղակի մեջ»։

     

      Արդեն 1934թ․-ին լույս տեսավ առաջին պատմվածքների ժողովածուն, որը կրում է «Որս» անվանումը և հիմնականում զետեղում է պատմություններ բնության և վերջինիս  տարաբնույթ երևույթների վերաբերյալ, որտեղ հեղինակի ինքնատիպ ձեռագիրը թույլ է տալիս ընթերցողին ընկալել ու հասկանալ իր բնույթն ու հոգեվիճակը։ Անանյանը իր ձեռագրի ու ներքին աշխարհի խառնուրդը դրել է իր բոլոր ստեղծագործություններում։

     

     

      1947-66թթ․․ հրատարակվեցին  որսորդական պատմվածքների 6 պրակները, որոնց հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Անանյանն առավել ճանաչվել է «Սևանի ափին» անունը կրող արկածային վիպակով, որը թարգմանվել է ավելի քան 10 լեզվով:  Անանյանի  հեղինակած լավագույն գործերից է նաև  «Հովազաձորի գերիները» վիպակը, որը «Սևանի ափին» վիպակի հետ միասին «Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում» արժանացել է «Լավագույն գիրք» մրցանակի:

     

                               

     

                                  

     

      Վախթանգ Անանյանի ստեղծագործություններից  «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակները նաև էկրանավորվել են։ Վերջիններիս  հիման վրա Հայֆիլմը 1954թ․-ին նկարահանել է «Լեռնային լճի գաղտնիքը» , իսկ 1957թ․-ին՝ «Հովազաձորի գերիները» կինոնկարները: 

     

      Վաստակավոր գրողը իր գործունեության ընթացքում պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Ականավոր գործիչը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար 1968թ․-ին արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը, իսկ 1970թ․-ին՝ ՀԽՍՀ պետական մրցանակի։

     

     Վախթանգ Անանյանը մահացել է 1980թ․-ի մարտի 4-ին Երևանում։ 2006թ․-ին նրա ծննդյան հարյուրամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Այսօր Դիլիջանում գործում է Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոցը։

     

     

     

     

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն