«Մշակութային կանգառ». Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգը՝ ՀՀ Վայոց ձորի մարզում

    ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կկայանա Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հերթական համերգը:

    Հունիսի 3-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայքնում համույթը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով:

    Աղավնաձորի, ինչպես նաև հարակից համայնքների բնակիչների համար բացօթյա համերգային ծրագրի ընթացքում կներկայացվի հայ ավանդական երգն ու պարը, համույթի երկացանկի հին ու նոր ստեղծագործությունները:

    Համույթի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյանը, գլխավոր բալետմայստերը` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը:

    Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին:

    Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

    Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

     

    Share Button

    Հոդվածներ

    Կհայտնվի արդյո՞ք Հայաստանից հարավ քրդական պետություն. Արմեն Մանվելյան

    Հունիսի 24 , 2017 , 17:11
    Քրդական հարցի շուրջ նոր զարգացումներ են սպասվումՙ պայմանավորված Քրդական ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հայտարարության հետ, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին այնտեղ կազմակերպվելու է հանրաքվե անկախ պետություն ստեղծելու հարցի շուրջ: Այն, որ այդ շրջանում բնակվող քուրդ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 19:32
      22.06

      Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Մեծամոր քաղաքի մշակույթի տան բեմում

    • 15:30
      22.06

      Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգները՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում

    • 14:02
      22.06

      Մոսկվայում տեղի կունենա «ԾԻՐԱՆ–2017» բազմազգ տոնը

    • 20:33
      19.06

      Հունիսի 20-ին տեղի կունենա բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի գրքի շնորհանդեսը

    • 20:52
      09.06

      Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը