Ավարտին է մոտենում «Արտ Ֆեստ 2017» փառատոնը

    «Արտ Ֆեստ 2017» միջազգային երիտասարդական փառատոնը մոտենում է ավարտին: Այն մեկնարկել էր հունիսի 8-ին: Տասն օր շարունակ անցկացվեցին թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, նորաձևության ցուցադրություն, ցուցահանդեսներ, համերգներ, գրական ընթերցումներ, վարպետության դասեր, հանդիպումներ արվեստի հայտնի գործիչների հետ և ոչ միայն:
     
    Այսօր՝ հունիսի 19-ին` ժամը 18:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Արտ Ֆեստ 2017»-ի մրցանակաբաշխությունն ու փակման արարողությունը: Արվեստի 10-ից ավելի ուղղություններում հաղթող ճանաչված ստեղծագործողների անունները կհայտարարվեն հենց այդ ժամանակ: 
     
    Փառատոնի ամփոփիչ ասուլիսը տեղի կունենա հունիսի 20-ին` ժամը 12:00-ին, ԵԹԿՊԻ կոնֆերանս դահլիճում (Ամիրյան 26, 3-րդ հարկ):
     
    Ասուլիսի բանախոսներն են փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը, գեղարվեստական ղեկավար, դերասան Դավիթ Հակոբյանը, ԵԹԿՊԻ ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ժյուրիի անդամներ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, լուսանկարիչ Սամվել Սևադան և դիզայներ Արամ Նիկոլյանը: 
    Share Button

    Հոդվածներ

    «Թադեմ» հուշագրության հաղթարշավը շարունակվում է. Հ. Ծ

    Հունիսի 24 , 2017 , 18:04
    Ռոբերտ Արամ Գալուստյանի «Թադեմ: Հորս գյուղը» (Tadem: My Father՛s Village) հուշագրությունը շարունակում է արժանանալ գովասանական խոսքերի: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, գիրքն իր ապրիլյան համարում գրախոսել է Օքսֆորդ համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Հոլոքոսթի

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 19:32
      22.06

      Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Մեծամոր քաղաքի մշակույթի տան բեմում

    • 15:30
      22.06

      Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգները՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում

    • 14:02
      22.06

      Մոսկվայում տեղի կունենա «ԾԻՐԱՆ–2017» բազմազգ տոնը

    • 20:33
      19.06

      Հունիսի 20-ին տեղի կունենա բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի գրքի շնորհանդեսը

    • 20:52
      09.06

      Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը