Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանին

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ամենայն բարիք:

    «Նշանակալի է Ձեր ավանդը հայ ժողովրդական պարարվեստի զարգացման և տարածման գործում: Հավատարիմ մնալով իսկական արվեստագետի կոչմանը՝ տասնամյակների նվիրումով և անխոնջ աշխատանքով Դուք հիմնել եք պարախմբեր, որոնք փայլել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բեմերում:

    Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր բեմադրությունները հայ ժողովրդական պարի առանձնահատկությունները դրսևորող ինքնատիպ նմուշներ են:

    Գնահատելի է նաև Ձեր մանկավարժական գործունեությունը, որի արդյունքում մեծ բեմի ուղեգիր են ստացել բազմաթիվ շնորհալի երիտասարդներ»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն