Երևանում կբացվի Անահիտ Գրիգորյանի կաշվե զարդերի ցուցահանդեսը

    Հունիսի 21-ին, ժամը 14։00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Անահիտ Գրիգորյանի հեղինակած կաշվե զարդերի ցուցահանդես-վաճառքը։ Այն կգործի մինչև հունիսի 28-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից: 

     

    Անահիտ Գրիգորյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ու գրականության ֆակուլտետում: 1974-1975 թթ. թղթակցել է Ռադիոյի պետական կոմիտեի «Ծիածան» ռադիոկայանին, իսկ 1975 թ. աշխատել որպես խմբագիր: 1976-1977 թթ․ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության պետական կոմիտեում, այնուհետև, Հանրային ռադիոյի երաժշտական խմբագրությունում:

    2014 թվականին՝ Հանրային ռադիոյում աշխատանքն ավարտելուց հետո, սկսել է կաշվե զարդեր պատրաստել: Այսօր նրա պատրաստած զարդերի քանակը 100-ից ավելի է։ Դրանք տարբեր են իրենց թեմատիկայով և լուծումներով: Անահիտ Գրիգորյանի պատրաստած զարդերը վզնոցներ են, թևնոցներ, ականջօղեր և մատանիներ, որոնց մի մասը նկարված են կամ գունավորված, իսկ մյուս մասը՝ տարբեր գույնի կաշիներով համադրված:

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն