Հայաստանի պատմամշակութային գանձարան. Նորավանք

    Հայաստանը մի երկիր է, որը հայտնի է իր հրաշագեղ պատմամշակութային և բնական տեսարժան վայրերով, և բազմաթիվ օտարերկրյա այցելուների համար այն դարձել է հիմնական զբոսաշրջային ուղղություններից մեկը:

     

    ՀՀ-ում կան ավելի քան 4 000 եզակի պատմական հուշարձաններ՝ ինչպես նախաքրիստոնեական ժամանակաշրջանից պահպանված, այնպես էլ՝ քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ, նաև՝ իսկապես տպավորիչ բնական տեսարժան վայրեր, որոնք գրավում են զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից:

     

     

     

     

    Դրանց թվում իր ուրույն տեղն է գրավում Նորավանք վանական համալիրը: Էքսկուրսիաներ և արշավներ դեպի վանք կատարում են ոչ միայն զբոսաշրջիկները, այլև էքստրիմի և ակտիվ հանգստի սիրահարները` կիրճի մոտակայքում իրենց մարզումներն են անցկացնում լեռնագնացները:

     

     

     

    Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով:

    Նորավանքը վանական համալիր է, կառուցված XIII—XIV դարերում Երևանից 122 կմ հեռավորության վրա:

     

    Վանքը թաքնված է արտասովոր ուղղաբերձ գեղեցիկ ժայռերի մեջ գալարուն կիրճի սանդղավանդին՝ Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում: Դրա տարածքում տեղակայված է Սուրբ Աստվածածին երկհարկանի եկեղեցին, որի արևմտյան ճակատային մասը հարուստ զարդարված է բարձակային նեղ աստիճաններով:

     

     

                                               

    XIII—XIV դարերում Նորավանք վանքը հանդիսանում էր որպես Սյունիքի եպիսկոպոսների նստավայր: Դա Հայաստանի հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր՝ սերտորեն կապված տեղի ուսումնական հաստատություններից շատերի հետ, մասնավորապես` հանրաճանաչ Գլաձորի համալսարանի և գրադարանի հետ: 1275 թվականին գլխավոր տաճարի հյուսիսային մասին կից կառուցվեց Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը հանդիսանում է իշխան Սմբատ Օրբելիի գերեզմանատունը: Այն համեստ ուղղանկյուն կառույց է: Բեմի երկու կողմից պատերը զարդարված են խաչքրերով և աղախինների պատկերներով: Տեսարժան վայրը հայ միջնադարյան ճարտարաշինության վսեմ հուշարձաններից մեկն է: 1996 թ. վանքը Հայաստանի կողմից ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելուն:

     

     

    Աղբյուրը՝ armtourist.am

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն